Բաժիններ՝

Ռուսաստանը և Եգիպտոսը ​​ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

Միջերկրական ծովում տեղի են ունեցել «Բարեկամության կամուրջ-2025» երկկողմ ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է ՌԴ հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ապրիլի 6-ից մինչև 10-ը երկու երկրների ուժերը մշակել են համատեղ զորավարժության մի շարք դրվագներ։ Առաջին փուլում մասնակիցները ճեպազրույց են անցկացրել Ալեքսանդրիա նավահանգստում, քննարկել զորավարժությունների դրվագների կատարելագործման կարգն ու հաջորդականությունը, մարտանավերի ազգամիջյան ջոկատի կազմավորումը, համատեղ զորաշարժերը, հրետանային գնդակոծությունների և փոխգործակցության մի շարք այլ էլեմենտների կատարումը։

Ռուսաստանի և Եգիպտոսի զինվորական նավաստիները մշակել են հսկող խմբերի համատեղ գործողությունների ալգորիթմը,  նավերի սպառազինությունից հրետանային գնդակոծություններ իրականացրել ծովային թիրախի ուղղությամբ։ 

Ռուս-եգիպտական ​​առաջին ռազմածովային «Բարեկամության կամուրջ» զորավարժությունը տեղի է ունեցել 2015 թվականին, Հյուսիսային նավատորմի ուժերն այս զորավարժություններին մասնակցել են առաջին անգամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս