Բաժիններ՝

Սպիտակ տունը խոսել է Չինաստանի վրա ճնշման իր լծակների մասին

ԱՄՆ-ն Չինաստանի վրա ներգործության լուրջ լծակներ ունի։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլերը։

«Առաջին հերթին մենք ամբողջությամբ ֆինանսավորում ենք երկիրը, նրա ամբողջ զարգացումը և արդյունաբերականացումը: Մենք ուրիշ լծակներ էլ ունենք, ես չեմ ուզում խորանալ դրա մեջ, բայց կան Չինաստանի անվտանգության համար չափազանց կարևոր շատ բաներ, որոնց կարիքը նրանք ունեն ԱՄՆ-ից», – ասել է նա:

Ըստ Միլերի, Չինաստանի համար խելամիտ կլինի գնալ լարվածության թուլացման ճանապարհով:

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծման մաքսատուրքերի նոր համակարգ է ներմուծել 185 երկրների համար։ Ներմուծվող բոլոր ապրանքների բազային դրույքաչափը կազմել է 10%, իսկ առանձին երկրների համար այն զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 34% Չինաստանի, 46% Վիետնամի և 20% Եվրամիության համար։ Ի պատասխան՝ Չինաստանը նույնպես 34 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա։ Ամբողջ աշխարհի առաջնորդները դատապարտել են Թրամփի որոշումը և սպառնացել պատասխան քայլեր ձեռնարկել։

Ի պատասխան՝ Պեկինը սկսեց բարձրացնել հակաամերիկյան մաքսատուրքերը։ Արդյունքում, ԱՄՆ-ն Չինաստանի դեմ մաքսատուրքերը բարձրացրեց մինչև 145%, իսկ Չինաստանը ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը՝ մինչև 125%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս