Բաժիններ՝

Պանամայի ԱԳՆ. ԱՄՆ-ի կարծիքը, թե Պանամայի ջրանցքը ղեկավարում է Չինաստանը, մոլորություն է

Վաշինգտոնի այն կարծիքը, թե Պանամայի ջրանցքը գտնվում է Չինաստանի վերահսկողության տակ, մոլորություն է: Պանաման ստիպված կլինի դա բացատրել ԱՄՆ նոր վարչակազմին, ասել է Պանամայի փոխարտգործնախարար Կառլոս Գևարա Մաննը, որի խոսքն է մեջբերում South China Morning Post թերթը։

«ԱՄՆ-ի վարչակազմի պատկերացումն այն է, որ ջրանցքը հայտնվել է Չինաստանի ազդեցության տակ: Սա բացարձակ թյուր կարծիք է, քանի որ ոչ մի օտար երկիր որևէ ազդեցություն կամ որևէ տարբերություն չունի ջրանցքի վարչակազմի համար»,- փոխնախարարի խոսքն է մեջբերում պարբերականը։

Մաննը հայտարարել է նաև, որ իր երկրի որոշումը՝ դուրս գալ Պեկինի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունից «ամբողջովին» պայմանավորված չէ Վաշինգտոնի ճնշումներով, այլ առավելապես նրանով, որ նա «ոչինչ չի շահել» գլոբալ այդ նախագծին իր մասնակցությունից:

Նա նաև վստահեցրել է, որ ջրանցքը կմնա չեզոք՝ չնայած Պանամայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վերջին պայմանավորվածություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս