Բաժիններ՝

Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի առողջության հետազոտության արդյունքները

Դոնալդ Թրամփը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին բուժզննումն է անցել։ Եզրակացությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Նախագահ Թրամփը հիանալի ճանաչողական և ֆիզիկական առողջություն ունի և լիովին պիտանի է ծառայելու որպես գլխավոր հրամանատար և պետության ղեկավար», – ասվում է նախագահի բժիշկ Շոն Բարբաբելայի հայտարարության մեջ:

Նշվում է, որ 78-ամյա Թրամփի մոտ սրտային, թոքային, նյարդաբանական և ընդհանուր ֆիզիկական ֆունկցիաներն առողջ են:

Շոն Բարբաբելան ընդգծել է, որ Թրամփի ակտիվ ապրելակերպը շատ դրական է ազդում նրա առողջության վրա:

«Նախագահ Թրամփի օրերը լի են բազմաթիվ հանդիպումներով, հրապարակային ելույթներով, մամուլի համար հասանելի լինելով և գոլֆի մրցաշարերում հաճախակի հաղթելով»,- նշել է ԱՄՆ 47-րդ նախագահի բժիշկը։

Բժշկական զննման ժամանակ Դոնալդ Թրամփը պատասխանել է ճանաչողական թեստի բոլոր հարցերին՝ հաստատելով, որ նա չունի դեպրեսիա կամ անհանգստություն։ Բացի այդ, բժիշկները ամերիկացի առաջնորդի քայլվածքում շեղումներ չեն հայտնաբերել. նրա հավասարակշռությունը նորմալ է:

Թերապևտը պարզաբանել է, որ Թրամփի վիճակը գնահատվել է Մոնրեալի ճանաչողական սանդղակի միջոցով՝ նրա ճանաչողական ֆունկցիան 30-ից 30 է։

Ամերիկացի առաջնորդը կշռում է մոտ 102 կիլոգրամ և կախվածություն չունի ալկոհոլից կամ նիկոտիներից։ Ամերիկացի բժիշկները պարզել են, որ ԱՄՆ 47-րդ նախագահի ականջին սպի կա՝ անցած տարվա մահափորձից փամփուշտի անցք:

Թրամփի մաշկի վրա գոյացություններ կան, բայց դրանք բարորակ են, կան նաև արևի վնասման հետքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս