Վաղը գալու են, ասեն՝ այսինչ մարդուն չհանձնենք Ադրբեջանին, պատերազմ է սկսվելու. Տիգրան Աբրահամյան

Օրակարգային այն հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները, հավաքական առումով վերաբերում են ոչ միայն Արցախի և արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղղակիորեն առնչվում են Հայաստանին և ՀՀ անվտանգությանը, ԱԳՆ-ի դիմաց հրավիրված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունների ներկայացրած արտաքին քաղաքականությունը հայ ժողովրդի շահերը չի ներկայացնում։

«Չեն ծառայեցվում հավաքական հայերի հետաքրքրություններին և, բնականաբար, այդ տեսանկյունից մեզ համար առաջնային է այս իշխանության փոփոխությունը»,- նշեց նա։

Աբրահամյանն ընդգծեց՝ այս իշխանության որևէ հայտարարություն չի կարող մարդկանց համար լինել հավաստի։

«Եթե մենք սպասենք, թե իրենք ինչ են ասում, բնականաբար, Հայաստանը կշարունակի գլորվել ներքև։ Հայաստանի իշխանությունն ավելի շատ ներկայացնում է ադրբեջանական օրակարգը, իր բոլոր գործողությունները ծառայեցրել է Ադրբեջանի շահերին»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930