Խնածախի վարչական ղեկավարը կրակոցների պահին մշակույթի տանն է եղել. Ասում է՝ մարդիկ մտահոգված են

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։

Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Սյունիքի մարզի ուղղությամբ, վերջին օրերին՝ նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ուղղությամբ։

Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը երեկոյան մշակույթի շենքում է եղել, երբ հնչել են կրակոցները, գյուղապետարանի շենքը ևս տեղակայված է այդ շենքում, ասում է՝ անակնկալի չեն եկել կրակոցներից, քանի որ դրանք մշտական բնույթ են կրում։

Կարդացեք նաև

«Երեկոյան ժամը 22։22-ից սկսեցին կրակել, սկզբում՝ մշակույթի տան ուղղությամբ, այնուհետև կրակոցները շարունակվեցին մինչև լուսադեմ, արդեն առանց թիրախի, անկանոն կրակում էին։

Կրակոցներից հետո փամփուշների անցքերը մնացել են կտուրի վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սեյրան Միրզոյանը։

Նրա խոսքով՝ ցերեկները կրակոցներ չկան, բնակիչներն իրենց առօրյա գործերով են, սակայն գիշերը մշտապես այդ կրակոցները կան, մեծ մասամբ՝ առանց թիրախի։

«Դե, մարդիկ մտահոգված են, վախ չկա, բայց մտահոգված են»,- ընդգծեց Սեյրան Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930