
Հարավչինական ծովի շուրջ Վիետնամի հետ տարաձայնությունները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Վիետնամի հետ տարաձայնությունները, որոնք վերաբերում են Հարավչինական ծովին, հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով։
«Չինաստանի և Վիետնամի հաջող պրակտիկան ցամաքային սահմանի խնդրի կարգավորման հարցում ցույց է տալիս, որ երկու կողմերը միանգամայն ի վիճակի են խնդիրները լուծել բանակցությունների միջոցով»,- գրել է Չինաստանի նախագահը Կոմ Nhan Zan թերթում տպագրված հոդվածում։
Սի Ծինփինը նշել է, որ երկրները պետք է արդյունավետորեն կատարեն Հարավչինական ծովում կողմերի գործելակերպի մասին հռչակագրի դրույթները։
Սի Ծինպինն ընդգծել է, որ երկու կողմերը պետք է վերացնեն տարաձայնությունները և Հարավչինական ծովը վերածեն խաղաղության, բարեկամության և համագործակցության ծովի։
Չինաստանը, Վիետնամը և տարածաշրջանի մի շարք այլ երկրներ վիճարկում են Հարավչինական ծովում գտնվող Պարասելյան կղզիների և Սպրատլի արշիպելագի (չինական անվանումը՝ Նանշա, վիետնամականը՝ Չիոնգսա) պատկանելությունը։
Հարավչինական ծովում կողմերի գործելակերպի հռչակագիրը ստորագրվել է Չինաստանի և ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների կողմից 2022 թվականին: Այն ստորագրողներից պահանջում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել վեճերը, մեծացնել լարվածությունը կամ խարխլել խաղաղությունն ու կայունությունը: Դրա դրույթներից մեկը նախատեսում է Հարավչինական ծովում կողմերի գործելակերպի օրենսգրքի մշակում, որը կորոշի տարաձայնությունների կարգավորման վերջնական պարամետրերը։