Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» սերիա՝ 040418, ժամկետ՝ 04.2021թ., դրոշմապիտակ Ե0758606229 դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Գեղարքունիքի մարզում «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարվա հուլիսի ընթացքում սոցիալապես անապահով խմբերի համար կիրականացվեց ակնաբուժական հետազոտություններ եւ բուժումներ:
Հայաստան կարմրուկի բերովի դեպքերի տարածումը կանխելու նպատակով պետությունը տարբեր քայլեր է իրականացնում: Մասնավորապես Հայաստան կարմրուկ բերած 4 անձանց հետ սերտ շփում ունեցած մոտ 300 անձ է պատվաստում ստացել:
«Վերջին շրջանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների դեմ քննարկումներն ակտիվացել են: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելը շատ կարևոր է, և մեր երկիրը պետք է այս հարցով շատ լուրջ զբաղվի: Մենք նոր հեծանիվ չենք հորինում, վաղուց բազմաթիվ առաջատար երկրներում այն կիրառվում է և ապացուցված է, որ դրական ազդեցություն ունի»,-ասաց Գեորգի Օկոևը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել դադարեցնել պատվաստումների վերաբերյալ անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ով անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել էր, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։
Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 33 հազար մարդ է վարակվել կարմրուկով:
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ դեպքը: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ հիվանդն Իտալիայի քաղաքացի է, Հայաստան ժամանել է Ուկրաինայից։ Նա այս օրերի ընթացքում եղել է տարբեր հանրային վայրերում և ունեցել բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հեմոդիալեզի ծառայության բացման ուղղությամբ:
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 7-ի թիվ 576-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է՝ «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»…
Կիտրոնի հյութը հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ ու օժտված են հակաքաղցկեղային հատկություններով։ Այդ նյութերը օգտակար են հիպերտոնիան, շաքարախտը, ստամոքսի խանգարումը, փորկապությունը ու առողջության հետ կապված այլ խնդիրները կանխարգելելու համար։
ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) Միացյալ Նահանգներում կիրառման համար հավանություն է տվել այն կանանց համար առաջին դեղին, որոնք տառապում են հետծննդաբերական դեպրեսիայով:
Սիրիահայ Քևոների՝ Գևորգյանների ընտանիքը 6 տարի առաջ գաղթեց Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: 2-ամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկնում և կորցնում գիտակցությունը: Երեխային շտապօգնությունը տեղափոխում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր»: բժշկական կենտրոն:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 19-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներդրումային գործառույթների Արևելյան գործընկերության հանրային հատվածի վարչության պետ Լիոնել Ռապային:
Հանրապետությունում ալկոհոլային թունավորումների դեպքերը շատացել են:
Սեւանի բժշկական կենտրոնի շենքում բացվեց համակարգչային շերտագրության ծառայություն, որն իր նշանակությամբ առաջինն է Գեղարքունիքի մարզում:
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում, սկսած 2017 թվականից, իրականացվում է բնածին հիպոթերիոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, կոնքազդրային հոդի սկրինինգներ:
Հայաստանում «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի կատարած հետազոտության արդյունքների համաձայն` քնի խանգարումների խնդիրը բավական տարածում ունի:
Ամեն տարի մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր:
Վիեննա այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) impact առաքելությունների պատասխանատուներ Բեատրիս Լահուպի և Արսեն Յուրիչի հետ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված մամուլում հրապարակված լուրի հետ, թե առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել:
ՀՀ առողջապահության նախարարության և շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2019-2030 թվականներին գրիպի դեմ պայքարի նոր ռազմավարություն է ընդունել:
Հայաստանում մանկական քաղցկեղի քիմիաթերապիայի կուրսի համար տրամադրվող գումարը պետությունն ավելացնում է՝ 150 հազար դրամի փոխարեն դարձնելով 250 հազար դրամ: Այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հայաստանում սոցիալական փաթեթի շահառուները տարեկան պարտադիր կանխարգելիչ բուժզննության համար կրկին կօգտվեն միայն պոլիկլինիկաներից, այլ ոչ թե իրենց ցանկացած բուժհաստատությունից:
«Մարդիկ հրաժարվում են պատվաստվել, չեն բերում պատվաստման իրենց երեխաներին: Այստեղ մեծ ազդեցություն են թողնում սոցիալական ցանցերը, որտեղ ապատեղեկատվությունը շատ է, մարդիկ էլ հավատում են: Շատ հաճախ տեսնում ենք, որ բժշկության հետ կապ չունեցող անձինք պատվաստումների դեմ հակաքարոզչություն են անում, խմբեր են բացում: Եվ այդ խայտաբղետ, ոչ հիմնավորված դիտարկումները լայն տարածում են ստանում ու թողնում են իրենց ազդեցությունը»,- ասաց Գայանե Սահակյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է էլեկտրոնային սիգարետները հարկել որպես սովորական սիգարետ, այլ ոչ թե սիգարետի հումք:
Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները:
Հանրապետության առաջատար բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ առողջապահության նախարարությունում` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում մարդուն օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման ծառայության զարգացման, բարելավման և խնդիրների լուծման վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելիս հիմք ընդունել ոչ թե պարզապես գազավորված լինելու հանգամանքը, այլ դրանում շաքարի պարունակությունը: