ԱՀԿ-ն կոչ է անում սահմանափակել էլեկտրոնային սիգարետների գովազդը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում է, որ պետությունները պետք է մտցնեն նիկոտինի առբերման էլեկտրոնային համակարգերի (ՆԱԷՀ), ներառյալ էլեկտրոնային սիգարետների գովազդի սահմանափակումներ: Ժնեւում հրապարակված «էլեկտրոնային սիգարետներ. որքա՞ն են դրանք վտանգավոր» տեղեկագրում այն միանշանակ արտահայտվել է պետությունների կողմից ՆԱԷՀ-ի վաճառքի եւ տարածման ոլորտում վերահսկողության սահմանման օգտին՝ հաշվի առնելով դրանց վնասն առողջության համար։

ՆԱԷ համակարգերն այս պահին արգելված են ավելի քան 30 երկրում: Բացի դրանից, «ավելի ու ավելի շատ պետություններ են քննարկում դրանց արգելման հարցը՝՝ երիտասարդների (առողջության) պաշտպանության նպատակով», նշել է ԱՀԿ-ն: ԱՀԿ-ն համաձայն չէ այն պնդմանը, թե էլեկտրոնային սիգարետներն օգնում են թողնել ծխախոտը: «Առայժմ բավականաչափ վկայություններ չկան այդ մասին»,- նշում է կազմակերպությունը: Նրանց, ովքեր մտադիր են հրաժարվել ծխախոտից, փորձագետները խորհուրդ են տալիս օգտվել «հաստատված այլ, ավելի անվտանգ եւ թույլատրագրված միջոցներից:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, թերապիային նիկոտինի փոխարինման հիման վրա, ինչպես նաեւ ծխախոտային կախվածությունից մասնագիտացված բուժմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս