Հայաստանում կրծքագեղձի անվճար հետազոտություններ կանցկացվեն մամոգրաֆիայի շարժական սարքով

Հայաստանը սքրինինգային հետազոտություններ անցկացնելու նպատակով ձեռք է բերել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի առաջիկայում: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առաջին կանգառը կլինի Լոռու մարզում, և բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ կիրականացվեն»,-ասաց Թորոսյանը:

Մարզերում առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավման նպատակով ձեռք են բերվել առաջին բժշկական օգնության հավաքածուներով հագեցած 620 պայուսակներ, որոնց բաշխումը գյուղական գործող բուժակ-մանկաբարձական կետերին արդեն իսկ մեկնարկել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031