Հայաստանում գրիպի Ա տեսակով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել:
Այսօր Քաղցկեղի (չարորակ նորագոյացությունների (ՉՆ)) դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 2005 թվականին՝ «Քաղցկեղի դեմ պայքարի» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ և կրում է ամենամյա բնույթ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից 15-20 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու հրաման։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով` Հայաստանը Վրաստանին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրն ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ:
Կարմրուկի տարածման ամենաբարձր գործակիցն Ուկրաինայում է, որտեղ արձանագրվել է հիվանդանալու 36 հազար 520 դեպք (գործակիցը՝ 821.81):
Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ իր հրամանով։
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի ներկայացուցիչ Դանիել Գևորգյանի, բժշկական պարագաների ներմուծմամբ զբաղվող «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանի հետ շրջել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:
Հայաստանում այս տարի կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել: Ներկայում կարմրուկի բազմաթիվ դեպքեր ունեցող հարևան Վրաստանից բերովի դեպքերը վերահսկելու նպատակով նախարարությունը բոլոր բուժհիմնարկներին հրահանգել է ցուցակներից դուրս բերել չպատվաստվածներին ու հրավիրել պատվաստվելու:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Էսկոզին» արտադրանքը հակաքաղցկեղային դեղ չէ:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ ուռուցքաբանության ոլորտում վիրահատությունների անվճար դառնալու մասին հարցին:
Սրտի ստենտավորման՝ «Stand for life» ծրագրի նման ներդրվում է ևս մեկ ծրագիր՝գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտություններ անելու համար:
Հայաստանում առաջին անգամ պետպատվերի շրջանակում արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում:
ՀՀ առողջապահության նախարարությունը դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից պետպատվերով օգտվելու հնարավորություն է ստեղծում նաև անապահովության ավելի ցածր միավոր ունեցող նպաստառուների համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդնել համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը: 2021թ. ծրագրին միանալու են գրանցված աշխատողները:
Առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 210 մլն դրամ է հատկացնելու:
Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա: Վիճակն արդեն ամբողջությամբ կայունանում է:
Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի:
Եվրոպայի 17 երկրներում գրիպի լայն տարածում է արձանագրվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տեղեկատվությամբ՝ գրիպի շրջանառվող վիրուսների մեջ գերակշռում են A գրիպի վիրուսները:
ՀՀ առողջապահության նախարարի Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արսեն Թորոսյանը՝ ՍՇՎ իրավիճակի մասին:
Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարկածով՝ օդի աղտոտումը եւ դրա հետ կապված կլիմայական փոփոխությունները, էբոլա տենդը, գրիպի գլոբալ համաճարակը, ՄԻԱՎ-ը եւ հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության աճը տեղ են գտել 2019 թվականին մարդկանց առողջության համար 10 գլխավոր սպառնալիքների ցուցակում:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակով հիվանդ ապրողների 67 տոկոսը տեղյակ է իր այդ կարգավիճակի մասին, իսկ 85 տոկոսը բուժում ստացողներն են, որոնց վիրուսը գտնվում է չհայտնաբերվող մակարդակում:
Հանրապետության հիվանդանոցներում, հունվարի 18-ի դրությամբ, հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, գրանցվել է շտապօգնության 98 կանչ:
«Կա թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, որի հիմնական պատճառը հանդիսանում է ծխելը, և հետազոտողների փաստմամբ՝ այս հիվանդությունը 2020 թվականին 3-րդ տեղը կզբաղեցնի մահացության քանակով»:
2019 թվականի հունվարի 1-ից սուր շնչառական վարակներով հոսպիտալացված անձանց 96 տոկոսը մինչև 4 տարեկան երեխաներ են:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանին:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Վրաստանի իր գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ կապված։
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի հունվարի 8-ին կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի առողջապահության ոլորտին առնչվող որոշումների իրականացման ընթացքին:
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: