
Հիպոֆիզային գաճաճության ախտանիշ ունեցող 43 երեխայի կտրամադրվի աճի հորմոն դեղ

Պետությունը Հայաստանում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող 43 երեխաների կտրամադրվի աճի հորմոն դեղ: Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2020-ի ծրագրերն ու անելիքները:
«2020 թվականից ՀՀ-ում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող շուրջ 43 երեխաների` յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, անխափան կտրամադրվեն աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչ-ներարկիչով»,-ասաց նախարարը: