Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին, քննարկել համակարգին վերաբերող ամենատարբեր հարցեր: Միաժամանակ, առանձնացվել են առավել առարկայական և հանգամանալից քննարկում պահանջող խնդիրներ, որոնք հետագայում պետք է ընդգրկվեն խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում:
Հանրապետությունում աղիքային վարակների ակտիվություն է նկատվում, որի թիրախը հիմնականում 0-10 տարեկան երեխաներն են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նա նշեց, որ ակտիվությունն ակնհայտ է հատկապես հունիս ամսվանից սկսած, և զգալի աճ է նկատվում անցած տարվա մայիս, հունիս […]
Առողջապահության նախարարությունը կրթության և գիտության նախարարության ու Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ հայտարարում է այս տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելության գործընթացի սկիզբը:
Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը: Նախնական արդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել:
Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները տարվա տաք սեզոնին ակտիվանում են։ Ներկայումս, Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակները, այդ թվում՝ դիզենտերիան, ունեն աճի միտում։
Առողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև:
Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30 տոկոսով:
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. դրանք նախատեսված չեն լողալու համար, չեն վարակազերծվում, իսկ դա նշանակում է, որ կարող են բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ պարունակել:
Հայաստանն օգոստոսին նախատեսում է ձեռք բերելպատվաստանյութերի նոր խմբաքանակ. հարցը քննարկվել է կառավարությունում:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն ի վերջո պետք է քայլ առ քայլ անցնի առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելին։
Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին:
Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկների մի մասը բոյկոտում է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանի նշանակումը՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու:
Հայաստանում միջուկային բժշկության կենտրոնի գործարկումը տեխնոլոգիապես և ֆինանսապես բարդ գործընթաց է:
Հայաստանում անցումը էլեկտրոնային առողջապահության համակարգին կլինի շատ սահուն և դանդաղ՝ առանց որևէ պարտադրանքի, բոլոր ռիսկերը մաքսիմալ հաշվի առնելով:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Վահանաձեւ գեղձի կովկասյան դպրոց» միջազգային ուսումնական դասընթացը, որը կազմակերպվել է «Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ի կողմից: Դաընթացի կազմակերպման գլխավոր հովանավոր դարձավ ՎՏԲ-Հայաստան Բանկը:
ՀՀ առողջապահության նախարարությունը հանձնարարել է իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը՝ ներառյալ հղիության և ծննդաբերության ընթացքը և հետագա բժշկական հսկողությունը
Հայաստանում այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինելու:
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնն ու Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ՝ նախատեսված ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների ծնողների համար:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ:
Հանրապետության տարբեր համայնքներում բժիշկների թափուր հաստիքները լրացնելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի բժիշկներ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ օգնեք մեզ վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երևույթի, որը դեռ առկա է մեր երկրի որոշ բուժհիմնարկներում:
Առողջապահության նախարարությունը վերանայում է, թե ինչի հիման վրա է քաղաքացին պետպատվերի շրջանակներում ստանում սրտի վիրահատությունների հնարավորություն:
«Խոսքը ոչ թե այս պահին չարաշահումների մասին էր, այլ գումարների անարդյունավետ բաշխումների մասին, որը մեր պետությունն իրեն թույլ տալ չէր կարող»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի հետ իրենց աշխատանքին:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Ուռուցքաբանության կենտրոնի «առապելին» և օնկոլոգիական ոլորտի խնդիրներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության համակարգում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր տարիներ շարունակ ասոցացվել են կոռուպցիայի հետ և պետական տարբեր ծրագրերի միջոցով միլիոնատերեր են դարձել։
Առողջապահության համակարգում որոշ մարդիկ պաշտոններն ընկալում են որպես սեփականություն: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման ժամանակ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Հարությունյանը քիչ առաջ ուղիղ եթերում էր:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 30-ին հանդիպել է Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական ուղեցույցների եւ գործելակարգերի մշակման բաժնի աշխատակիցների հետ։