Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն արձանագրվել

Գեղարքունիքի մարզում մարտի 24-ի դրությամբ չի արձանագրվել կորոնավիրուսով վարակվելու որեւէ դեպք, չկան նաեւ մեկուսացված հիվանդներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված բժշկական թիմի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մարզի բուժհիմնարկները ամենօրյա բժշկական հսկողություն են իրականացնում արտերկրից ժամանած քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են ինքնամեկուսացման պայմաններում:

«Բուժհիմնարկներն ապահովվում են համապատասխան հագուստներով եւ այլ պարագաներով: Իրավիճակը մարզի տարածքում վերահսկելի է եւ հանգիստ: Բուժհաստատությունները գործում են շուրջօրյա եւ ծանրաբեռնված»,- նշեց Լուսինե Վարդանյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031