ԱՀԿ ներկայացուցիչը նշել է կորոնավիրուսի երկու գլխավոր ախտանշանները

Երկու հիմնական ախտանշանները քաղաքացիներին կօգնեն որոշել՝ արդյոք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, գրում է lenta.ru-ն։

Ըստ մասնագետի՝ խոսքը բարձր ջերմաստիճանի և չոր հազի մասին է, ինչպես նաև շնչառական խնդիրների։

«Դա նշանակում է, որ ձեր զուգարանը գտնվում է ննջարանից երեք մետր հեռավորության վրա, իսկ դուք չեք կարողանում այնտեղ գնալ, քանի որ դժվարանում եք շնչել»,- պարզաբանել է նա:

Վույնովիչը նշել է, որ մյուս ախտանշանները չպետք է տագնապ առաջացնեն մարդու մոտ, եթե նա չի այցելել անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներ:

Նա նաև հայտնել է, որ քթահոսությունը COVID-19-ի ժամանակ հազվադեպ է։

Տեսանյութեր

Լրահոս