Շարունակվում է բժշկական հսկողությունը Արցախի սահմանային չորս հսկիչ կետերից ստացած ջերմող անձանց նկատմամբ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ.n-CoV) տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից Արցախի Հանրապետություն նոր կորոնավիրուսային վարակի (2019թ.n-CoV) տարածման կանխարգելման միջոցառումները սկսվել են 2020 թվականի հունվարի կեսերից: Համագործակցելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ըստ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հասցեական քարտերի) տեսչությունը 14 օր տևողությամբ սահմանել է բժշկական հսկողություն` այն անձանց նկատմամբ, ովքեր ժամանել են Արցախի Հանրապետություն այն երկրներից որտեղ գրանցված են նոր կորոնավիրուսային (2019թ.n-CoV) վարակ: Արդյունքների մասին հաղորդվել են ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ:
Շարունակվում է բժշկական հսկողությունը Արցախի Հանրապետության սահմանային չորս հսկիչ կետերից ստացած ջերմող անձանց նկատմամբ, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են տնային մեկուսացման մեջ: Տեսչության մասնագետների կողմից սահմանային հսկիչ կետերի բուժաշխատողներին ցուցաբերվել է մեթոդական և գործնական օգնություն: ԱՀ ԱՆ ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկների ղեկավարների հետ միասին իրականացվել են կասկածելի կամ հնարավոր վարակակիր անձանց հայտնաբերման, մեկուսացման և անհրաժեշտության դեպքում լաբորատոր նմուշառման աշխատանքներ:
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ.n-CoV) կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը համագործակցում է ԱՀ Ազգային անվտանգության ծառայության, ԱՀ ոստիկանության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ԱՀ պաշտպանության բանակի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համապատասխան մասնագետների հետ:
Իրականացվել են ատիպիկ թոքաբորբի սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակով (2019թ.n-cov) պայմանավորված կասկածելի դեպքերի համաճարակաբանական դիտարկման և բնորոշման, լաբորատոր հետազոտության և նմուշառման, «մեղմ» արտահայտված ախտանշաններով հիվանդների տնային խնամքի և կոնտակտների բժշկական հսկողության, հիվանդի կլինիկական վարման, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման և մեթոդական ուղեցույցի հաստատման աշխատանքներ:
ՊՀՀՏ կողմից սահմանվում է հսկողություն ԱՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 23-ի «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կարանտին սահմանելու մասին» N 103-Ա հրամանի կատարման նկատմամբ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար իրազեկում է բնակչությանը նոր կորոնավիրուսային վարակի (2019թ. n-CoV) կանխարգելման միջոցառումների և առկա իրավիճակի մասին, ինչպես նաև շուրջօրյա թեժ գծի միջոցով պատասխանում է մեր բնակչությանը հուզող բոլոր հարցերին: