Խորհուրդներ` հանրային տրանսպորտից օգտվելու համար

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարդկանց հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդներ է տալիս` մասնավորապես հորդորելով հնարավորության դեպքում նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը:

Խորհրդատվական տեսանյութն իր «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանը:

«Հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային տրանսպորտից օգտվելը, ձեռքերը շփեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով նախքան տրանսպորտից օգտվելը և օգտվելուց հետո: Հազալիս և փռշտալիս փակեք քիթը և բերանը արմունկով կամ անձեռոցիկով, որից հետո հնարավորինս շուտ այն գցեք աղբամանը: Մի օգտվեք հասարակական տրանսպորտից, եթե վատառողջ եք»,-հորդորում է նախարարությունը:

Նապարարությունը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը օճառով (առնվազն 20 վայրկյանի ընթացքում), նախքան ձեռքերը լվանալը չդիպչել երեսին: Խորհուրդ է տրվում անձնական տրանսպորտով երթևեկելու դեպքում ևս խուսափել շատ ուղևորներ տեղափոխելուց:

Տեսանյութեր

Լրահոս