Դիետոլոգը զգուշացրել է երեխաների համար դառը շոկոլադի վտանգավորության մասին

Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան խոսել է երեխաների համար մուգ շոկոլադի վտանգավորության մասին։

Մասնագետի խոսքով՝ մուգ շոկոլադը համարվում է ամենաօգտակարը, քանի որ այն պարունակում է նվազագույն քանակությամբ հավելումներ։ Այնուամենայնիվ, այն հարմար չէ երեխաների համար՝ կոֆեինի բարձր կոնցենտրացիայի պատճառով։

«Երեխաները դեռ չունեն ֆերմենտ, որը կարող է քայքայել կոֆեինը մարմնում, ուստի նրանց նյարդային համակարգը վտանգի տակ է լինելու: Կոֆեինը, մտնելով օրգանիզմ, սկսում է մրցել ադենոզինի հետ, ընկալիչները խաթարվում են: Ժամանակի ընթացքում մարդու համար դժվար կլինի ինքնուրույն կենսուրախ զգալ»,- ըստ shantnews-ի՝  Սոլոմատինայի խոսքերը փոխանցում է «Երեկոյան Մոսկվա»-ն:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս մեծահասակներին մուգ շոկոլադ ուտել, քանի որ այն կարող է կանխել լուրջ հիվանդությունների զարգացումը։

Կարդացեք նաև

«Կակաոյի հատիկների մեծ պարունակությամբ դառը շոկոլադը հակաօքսիդանտների և պոլիֆենոլների աղբյուր է: Նրանք պաշտպանում են մարդու մարմինը բջիջների ծերացումից, ինչպես նաև հակաքաղցկեղային ազդեցություն ունեն»,- հավելել է նա:

Նաև, ըստ բժշկի, կակաոյի հատիկները նվազեցնում են օքսիդատիվ սթրեսը և դադարեցնում օրգանիզմում միկրոբորբոքումները, ինչի պատճառով բջիջներն ավելի արագ են կորցնում հիվանդությունների նկատմամբ դիմադրողականությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031