Դիետոլոգը թվարկել է մթերքներ, որոնք արագ քաշի ավելացում են հրահրում

Life.ru-ին տված հարցազրույցում մասնագետը պարզաբանել է, որ հյութերը պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր՝ 10-ից 15 գ՝ 100 գ հյութի դիմաց, ինչը կազմում է մոտ երկու-երեք թեյի գդալ շաքարավազ։ Հյութի միջին չափաբաժինը 350 գ է, ուստի այն կարող է պարունակել մինչև 10 թեյի գդալ շաքար։ Այս քանակությունը հրահրում է արագ քաշի ավելացում և տարբեր առողջական խնդիրներ։

Բացի դրանից, մասնագետը հորդորել է զգուշությամբ օգտագործել սառեցված սմուզիները, որոնք պարունակում են նաև մեծ քանակությամբ ածխաջրեր, այդ թվում՝ պարզ շաքարներ։

Ըստ shantnews-ի՝  մասնագետը նշել է նաև սուշին, որը մեծ քանակությամբ բրինձ է պարունակում: Ըստ նրա` ավելի լավ է այն առավոտյան օգտագործել:

Ըստ Տիխոմիրովայի` այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են սոուսով մակարոնեղենը, լազանյան, մակարոնեղենը, փլավը, կարող են հանգեցնել քաշի ավելացման։ Այս համակցությունները բարձր ածխաջրեր են:

Կարդացեք նաև

Նախաճաշերը, ինչպիսիք են հացահատիկները, մյուսլին և այլ արագ նախաճաշերը, նույնպես վնասակար են կազմվածքի համար, հատկապես, երբ համակցված են հյութի հետ:

Մասնագետը նաև կոչ է արել սահմանափակել գրանոլայի օգտագործումը, որը պարունակում է մեծ քանակությամբ ընկույզ և մեղրով տապակած փաթիլներ, որոնք այն դարձնում են բարձր կալորիականությամբ։

Ըստ Տիխոմիրովայի՝ այս բոլոր մթերքները կարող են քաշի ավելացման պատճառ դառնալ, եթե դրանք շատ օգտագործվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031