Բժիշկը թվարկել է քրտինքի հոտի ավելացման հնարավոր պատճառները
Քրտինքի հոտի փոփոխության և ուժեղացման պատճառ կարող են լինել առողջական լուրջ խնդիրները, այդ թվում՝ շաքարախտը և սնկերը, վստահ է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Այս մասին մասնագետը խոսել է Sputnik ռադիոյի եթերում։
Պավլովան հայտարարել է, որ որոշ հիվանդությունների դեպքում մարդիկ սկսում են տարբեր հոտեր զգալ։ Եթե կնոջ մոտ քրտինքի հոտը սուր է դարձել, դա կարող է վկայել արական սեռական հորմոնների մակարդակի բարձրացման մասին: Անհավասարակշռությունը բացառելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ արյան անալիզներ հանձնել, ըստ shantnews-ի՝ ընդգծել է բժիշկը։
Քրտինքի հոտի փոփոխության երկրորդ հնարավոր պատճառը Պավլովան անվանել է թեւատակերի և պերինայի անտեսված սնկային վարակները:
Էնդոկրինոլոգը բացատրելէ, որ ինսուլինի արտադրության խախտման պատճառով ևս տհաճ հոտ է առաջանում, ինչը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը չի կարողանում քայքայել գլյուկոզան։ Դրա պատճառով արյան մեջ դրա մակարդակը բարձրանում է, և քրտինքի հոտը փոխվում է։
Մաշկը մարմնից ամեն բացասական բան հեռացնելու տարբերակներից մեկն է, եթե երիկամները, աղիները և լյարդը չեն կարողանում հաղթահարել դա: