Բաժիններ՝

Բժիշկը պատմել է օրվա ընթացքում սուրճի թույլատրելի քանակի մասին

Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան խոսել է օրվա ընթացքում սուրճի բաժակների թույլատրելի քանակի մասին։

Նրա կարծիքով՝ ավելի լավ է չխմել օրական երկու բաժակից ավելի, քանի որ սուրճի ավելցուկն ազդում է սրտի վրա, նաև առաջացնում այրոց։ Բացի այդ, երկու բաժակ պետք է խմել ոչ թե անընդմեջ, այլ ընդմիջումով, օրինակ՝ առավոտյան և երեկոյան։

Մասնագետը հավելել է, որ սուրճը կարող է բացասաբար ազդել ստամոքսի ու կերակրափողի վրա կամ առաջացնել աղաթթվի ավելորդ արտազատում։ Ուստի ստամոքսի խոց, պանկրեատիտ կամ առիթմիա ունեցող ​​մարդիկ պետք է ամբողջությամբ ձեռնպահ մնան ըմպելիքը խմելուց, shantnews-ի փոխանցմամբ՝ եզրափակել է Դիանովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս