Բաժիններ՝

Ինչպես ազատվել աչքերի տակ պարկերից ու մուգ շրջանակներից. բաղադրատոմսեր

Աչքերի տակ պարկեր և մուգ շրջանակներ առաջանում են տարբեր պատճառներով: Ըստ առողջապահական պարբերականների և մասնագետների՝ խնդիրը կարող է պայմանավորված լինել հետևյալ գործոններով.

  • Հոգնածություն
  • քնի պակաս
  • սթրես
  • ալերգիա
  • ինտոքսիկացիա
  • գենետիկ նախատրամադրվածություն
  • արևի ազդեցություն
  • ալկոհոլի և ծխախոտի չարաշահում:

Ժամանակակից կոսմետոլոգիան առաջարկում է այս խնդրից ազատվելու բազում եղանակներ, սակայն կան նաև ժողովրդական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դրանց: Ընդ որում, ժողովրդական միջոցները շատ ավելի հասանելի են, անվնաս և օգտակար:

Ներկայացնում ենք մի քանի միջոցներ, որոնք կարող են օգնել ազատվել այս տհաճ խնդրից:

Սառը կոմպրես

Մի քանի րոպե դրեք մուգ շրջանակներին՝ անոթները լայնացնելու և ավելորդ հեղուկը հեռացնելու համար:

Սեխ

Սեխի փոքր կտորը դրեք շրջանակներին, թողեք 10 րոպե:

Սառը կաթ

Բամբակը թրջեք սառը կաթով, դրեք շրջանակներին, թողեք 20 րոպե:

Վարունգ

Վարունգը բարակ կտրեք, 10 րոպե դրեք սառնարանում, դրեք մուգ շրջանակներին, հանեք 10 րոպե անց:

Նշի յուղ

Քնելուց առաջ քսեք մուգ շրջանակներին՝ մի քանի րոպե մերսելով:

Անանուխի տերևներ

5-10 րոպե դրեք մուգ շրջանակներին: Անանուխի տերևները կարող են նպաստել նաև մաշկի վերականգնմանը:

Երիցուկ

Երիցուկի թուրմ պատրաստեք, թրջեք բամբակով, դրեք շրջանակներին, պարկերին:

Կարտոֆիլ

Հարկավոր է առանց կեղևազրկելու խաշել կարտոֆիլը, սառեցնել այն, այնուհետև բաժանել երկու մասի և առնվազն կես ժամ դնել աչքերին: Կարելի է նաև քերիչով մանրացնել միջին չափի մի կարտոֆիլ, ավելացնել մի կաթիլ ձիթայուղ և ստացված խառնուրդը դնել կոպերին:

Թեյ

Թեյը պատրաստելուց հետո փաթեթները դրեք ստորին կոպին, երբ դրանք արդեն սառն են:

Եղեսպակ (шалфей)

Մուգ շրջանակների դեմ հիանալի միջոց է հասարակ եղեսպակը: Հարկավոր է մեկ թեյի գդալ մաքուր տերևներին ավելացնել 100 մլ եռման ջուր, թրմել, այնուհետև ստացված թուրմի կեսը սառեցնել, իսկ մյուս կեսը տաք պահել: Սառը և տաք թուրմերի մեջ հարկավոր է հերթով թրջել բամբակը և հավասար ժամանակահատվածներով (5-10 րոպե) դնել աչքերին:

Մաղադանոսի տերևներ

Մաղադանոսի թարմ տերևները մանր կտրատել, ավելացնել թթվասեր, լավ խառնել և ստացված խառնուրդը 15 րոպե դնել ստորին կոպերին: Մաղադանոսը ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը, այլև օգնում է ազատվել այտուցվածությունից:

Հարկ է նշել, որ այս պրոցեդուրաներն անհրաժեշտ է կատարել երեկոյան ժամերին, քանի որ դրանք կարող են առաջացնել բավական երկարատև կարմրածություն և մի փոքր գրգռել աչքերը կամ կոպերը: Եթե մուգ շրջանակներից հարկավոր է ազատվել առավոտյան, ապա կարելի է փորձել այլ տարբերակներ:

Կարելի է վերցնել երկու սառը (ցանկալի է՝ արծաթյա) գդալ և մի փոքր դնել աչքերին: Կամ քերիչով մանրացնել հում կարտոֆիլը, փաթաթել թանզիֆի մեջ և 20 րոպե դնել աչքերին:

Մերսում

Առավոտյան լվացվելիս հարկավոր է մերսել կոպերը: Անհրաժեշտ է զգուշորեն, առանց մաշկը ձգելու, մատների ծայրերով թույլ հարվածել կոպերին՝ շարժվելով քունքերից դեպի քիթը: Այնուհետև ամբողջ ուժով փակել աչքերը և հնարավորինս թուլացնել: Այս ամենը հարկավոր է կրկնել առնվազն 10 անգամ: Նման մերսում կարելի է անել նաև օրվա ընթացքում: Այն բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ մուգ շրջանակները դառնում են ոչ այդքան ակնհայտ:

Կարտոֆիլ, վարունգ, ձվի սպիտակուց

Աչքերի պարկերի վերացման ամենահեշտ միջոցը հենց հիմա Ձեր սառնարանում է։ Այս մթերքներից յուրաքանչյուրը կունենա ֆանտաստիկ էֆեկտ մինիմալ ժամանակում ու ջանքերով։ Վերցրեք վարունգի 2 կտոր ու դրեք աչքերին՝ թողնելով 10 րոպե, կամ էլ ջարդեք ձուն, առանձնացրեք սպիտակուցն ու վրձնով քսեք աչքերի տակ։ 20 րոպե հետո լվացեք սառը ջրով։ Մեկ այլ տարբերակ է՝ կտրել կարտոֆիլն ու նորից դնել աչքերին։ 15-20 րոպեն բավական կլինի՝ տարբերությունը նկատելու համար։

Ինչպես է սա աշխատում. վարունգն ու կարտոֆիլն ունեն հակաբորբոքիչ բաղադրիչներ, իսկ ձուն՝ մաշկը ձգող էֆեկտ։

Ավելի շատ ջուր

Խոնավությունը շատ խնդիրներ է բուժում, աչքի պարկերն էլ բացառություն չեն։ Փորձեք ջուր խմել այնքան շատ, որքան հնարավոր է։

Ինչպես է սա աշխատում. տարօրինակ է թվում, բայց աչքի տակի տոպրակները, որոնք առաջանում են ջրի կուտակման պատճառով, բուժվում են ջրով։ Այնուամենայնիվ, մեր մարմինն այդպես է աշխատում։

Հարթեք գդալով

Սա շատ հեշտ, բայց, միևնույն ժամանակ, արդյունավետ տարբերակ է՝ աչքի տակի պարկերից ազատվելու համար։ Մետաղե գդալը դրեք սառնարանում 10-15 րոպե, իսկ հետո թեթև սեղմեք այն աչքի տակ, մինչև կտաքանա։

Թեթև մերսում

Մատների բարձիկներով թեթև թխկթխկացրեք աչքերի տակի մաշկին, և կարճ ժամանակ անց այտուցները կանհետանան: Անշուշտ, եթե Ձեզ մոտ հաճախակի են նկատվում աչքերի տակի այտուցներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել տնական դիմակներ:

Վարունգի և դդմի դիմակ

Վերցնում ենք վարունգի և դդմի պտղամսի համաչափ չափաքանակ, ավելացնում մի քիչ մեղր և դեմքի քառորդ մասը ծածկում այս դիմակով: Այն լավացնում է դեմքի մաշկը և հատկապես կանխում աչքերի տակի այտուցների առաջացումը:

Ձվի դեղնուցի և ձիթայուղի դիմակ

Վերցնում ենք մեկ ձվի դեղնուց և ավելացնում 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնում ենք ստացված խյուսը և բամբակի խծուծով դնում դեմքին, թողնում 20 րոպե: Այնուհետև դիմակը հանում ենք տաք ջրով և ցայում դեմքը սառը ջրով:  Հաճախակի օգտագործեք այս դիմակը և կհամոզվեք, որ աչքերի տակի այտուցվածությունը  գնալով պակասում է:

Հնդկաձավարի ալյուր

Աչքերի տակի այտուցները վերացնելու լավագույն հին միջոցներից է հնդկաձավարի ալյուրը: Վերցնում ենք հնդկաձավարը, տապակի վրա չորացնում, այնուհետև աղում ենք և ավելացնում եռացրած ջուր: Հունցում ենք ոչ շատ պինդ խմոր և ստանում ենք փոքրիկ գնդիկներ: Այնուհետև գնդիկները դնում ենք աչքերի տակ  և թողնում 20 րոպե:

Իսկ եթե աչքերի տակի այտուցների պատճառը երակային կամ ավշային կանգային երևույթներն են, ապա օրգանիզմի առողջության  բարելավմանը կօգնի շիացու արևելյան մեթոդիկայով մերսումը: Ընդունեք հարմար դիրք, թուլացեք և մի քանի վարժություններ կատարեք:

1. Ձեռքի բութ մատով 10 վայրկյան թեթև սեղմեք աչքերի կոպերը:

2. Ձեռքի ցուցամատով, միջնամատով և մատնեմատով 3 անգամ սեղմեք կոպի վերին մասը:

3. Ձեռքի ցուցամատով մի քանի անգամ սեղմեք ներքևի կոպը՝ դեպի վերև ուղղվածությամբ:

Ճիշտ ապրելակերպ

Եթե այս խնդիրը պայմանավորված է սխալ ապրելակերպով, անքնությամբ ու քրոնիկ սթրեսով, ապա հարկավոր է անել ամեն բան այդ պատճառներից ազատվելու համար: Առաջին հերթին հարկավոր է վերանայել օրակարգը և քիչ ժամանակ անցկացնել համակարգչի առջև: Եթե համակարգչից հեռու մնալն անհնար է, ապա հարկավոր է ընթացքում անել 15 րոպե տևողությամբ դադարներ յուրաքանչյուր 1-1,5 ժամը մեկ: Բացի այդ, անհրաժեշտ է ամեն օր նույն ժամին պառկել քնելու և խուսափել շատ քնելուց, քանի որ դա նույնպես կարող է վատ անդրադառնալ արտաքին տեսքի վրա:

Եթե մուգ շրջանակներից խուսափել չի հաջողվել, ապա դրանք կարելի է թաքցնել հատուկ քսուքների օգնությամբ: Սակայն հարկ է հիշել, որ մուգ շրջանակները կարող են լինել որևէ հիվանդության արդյունքում: Այս դեպքում հարկավոր է առաջին հերթին դիմել մասնագետի օգնությանը և անցնել համապատասխան բժշկական հետազոտություններն ու բուժումը:

Պատրաստեց՝ 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս