Բարձր ինտելեկտը դրական է անդրադառնում տղամարդկանց, բացասաբար` կանանց կյանքի տեւողության վրա
Ինտենսիվ ինտելեկտուալ գործունեությունն ու բարձր IQ-ն տարբեր կերպով են ազդում տղամարդկանց եւ կանանց կյանքի վրա: Ռուսաստանցի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ բարձր IQ-ն հանգեցնում է երկարակեցության, իսկ կանանց մոտ` հակառակը, քանի որ մտավոր աշխատանքն ու ընտանիքում եւ կենցաղում կանանց լրացուցիչ պարտավորությունները թույլ սեռին մշտապես սթրեսի մեջ են պահում, փոխանցում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը: Ըստ գիտնականների` դա երկարակեցությանը խոչընդոտող կարեւոր գործոն է:
Գիտնականները երկարակեցության հարցում գենդերային տարբերությունները նկատել են մարդու ինտելեկտուալ գործունեության եւ տարիքի միջեւ կապի, ինչպես նաեւ տարբեր սերունդների մոտ կենսաբանական տարիքի որոշման ուսումնասիրությունների ժամանակ:
Նրանք եկել են այն եզրահանգման, որ տարվա ընթացքում մարդկանց, որպես կենսաբանական տեսակի, տարիքն ավելանում է երեք ամսով: