Ամեն ինչ հավկիթի` սպիտակուցի և դեղնուցի օգտակար ու վնասակար հատկությունների մասին
Կան մի քանի վիճելի հարցեր, որոնք երբեք չեն ունենա միանշանակ պատասխան: Այդպիսի հարցերից մեկն էլ հավկիթի օգտակար կամ վնասակար լինելու հարցն է: Տարբեր մարդկանց մոտ կարծիքները տարբեր են, մասնագետները նույնպես տարակարծիք են: Մի մասն ասում է, որ այն նույնքան վտանգավոր է, որքան ծխախոտը, մյուսների կարծիքով՝ հավկիթը պարունակում է որոշակի միկրոէլեմենտներ, որոնք այնուամենայնիվ անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Aroxj.am-ը ներկայացնում է հավկիթի օգտակար և վնասակար հատկանիշները:
Դեղնուց
Դեղնուցի վնասակար բաղադրիչները երկուսն են՝ խոլեստերինը և ճարպերը: Խոլեստերինի մեծ քանակությունն իրականում կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Նորմայում օրվա ընթացքում սննդակարգում ներառված խոլեստերինի քանակը կարող է լինել 300 մգ: Դա համապատասխանում է հավկիթի երկու դեղնուցի մեջ պարունակովող խոլեստերինի քանակին: Պետք է չմոռանանք, որ խոլեստերինի որոշակի չափաբաժին կա նաև մյուս մթերքների մեջ:
Հավկիթի դեղնուցն իր մեջ պարունակում է է նաև որոշակի քանակությամբ ճարպեր, որոնց կարիքը նույնպես օրգանիզմն ունի: Միջին չափի դեղնուցն իր մեջ պարունակում է 5 գրամ ճարպ, որը մոտավորապես կազմում է օրվա ճարպերի ընդունման կանանց մոտ 5 %-ը, իսկ տղամարդկանց մոտ՝ 3 %:
Սպիտակուց
Քիչ կալորիական է հավկիթի սպիտակուցը: Այն օրգանիզմի համար անհրաժեշտ է հատկապես նյարդային համակարգի ազդակների փոխանցման, բջիջների ստեղծման, հորմոնների, լեղու և ոսկորների ձևավորման համար: 1-6 տարեկան երեխաներին բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական ուտել 1-2 հավկիթ:
Նրանք, ովքեր պարբերաբար հավկիթ են օգտագործում սննդակարգում, նրանց մոտ շատ քիչ է օնկոլոգիական, Ալցգեյմերի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, նրանց մոտ հազվադեպ են լինում ոսկորների հետ կապված խնդիրներ, իսկ ատամներն ավելի ամուր են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: