Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ համաձայնության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ կցանկանար իրանական կողմի հետ համաձայնագիր կնքել միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ կայացած հանդիպման ժամանակ, որի տեսանյութը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները։ 

«Ես լիովին բաց եմ դրա համար։ Մենք խոսում ենք նրանց հետ և սկսում ենք գործընթացը։ Լավ կլիներ Իրանի հետ համաձայնագիր ունենալ, և մենք կարող էինք դա կնքել պատերազմից առաջ, բայց դա չստացվեց», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով հունիսի 12-օրյա պատերազմն Իսրայելի և Իրանի միջև, որն ավարտվեց ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանը «շատ կցանկանար նման համաձայնագրի հասնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս