Գեր մարդիկ ավելի քիչ են ուտում, քան նիհարները
Doctors.am-ի փոխանցմամբ՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի քիչ են ուտում, քան նրանք, ում քաշը նորմայի սահմաններում է: Սակայն դա նրանց չի խանգարում ավելի շատ կալորիաներ կուտակել ու ավելի պասիվ լինել օրվա ընթացքում: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ «կողքից ուտող» մարդիկ ավելի քիչ են կշռում: Դա պարզելու համար տարվա ընթացքում մենք հետևել ենք 250 մարդու ու վերլուծել ենք այլ ուսումնասիրությունների տվյալներ»,- մեկնաբանում է Սկրենտոնի համալսարանի գիտական աշխատանքի ղեկավար Ջեսիկա Բեչմենը:
Միջինում նորմալ քաշ ունեցող մարդիկ օրվա ընթացքում ուտում էին 3 անգամ, բայց նաև գոնե երկու անգամ ուտում էին «կողքից»: Ավելորդ կիլոգրամներ կորցրած մարդիկ ավելի քիչ կալորիաներ էին վատնում` ի տարբերութուն նորմալ կամ ավելորդ քաշ ունեցողների:
Բեչմենի խոսքերով` «կողքից ուտելն» օգնում է հաղթահարել քաղցը: Հետևաբար, հետո մարդ ավելի քիչ է ուտում: Ինչ վերաբերում է ֆիզիկական ակտիվությանը, ապա նորմալ քաշ պահպանող մարդիկ այրում էին օրական 3000 կալորիա, նորմալ քաշ ունեցողներն այրում են 2000 կալորիա, մինչդեռ գեր մարդիկ` 800 կալորիա: