Թուրքիան հետաքրքրված չէ որևէ երկրի տարածքի յուրացմամբ և լիովին հարգում է յուրաքանչյուր երկրի անկախությունը․ Էրդողան
Թուրքիան չի հավակնում այլ երկրների տարածքներին. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ ազգային ժողովում իշխող կուսակցության խմբակցության նիստում։
«Մենք հետաքրքրված չենք որևէ երկրի տարածքի յուրացմամբ։ Մենք չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին և լիովին հարգում ենք յուրաքանչյուր երկրի անկախությունը», – նշել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Պաղեստինի ճնշվածներին, աշխատում է Ուկրաինայում խաղաղության համար և անում է ամեն ինչ՝ Սուդանում արյունահեղությունը դադարեցնելու համար։
Էրդողանը հավելել է, որ Վրաստանում թուրքական C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառը պարզելու համար համալիր քննություն է ընթանում։
«Ազգային պաշտպանության նախարարությունն արդյունքները կհրապարակի հետաքննության ավարտից հետո», – նշել է նա։
Նոյեմբերի 11-ին Վրաստանում վթարի էր ենթարկվել Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող թուրքական ռազմական C-130 ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են։

