Բաժիններ՝

Հարվարդի գիտնականները ինֆարկտի դեմ պատվաստանյութ են ստեղծել

Հարվարդի Ցողունային բջիջների ինստիտուտի գիտնականները պատվաստանյութ են ստեղծել, որը նվազեցնում է ինֆարկտի ռիսկը, գրում է The Daily Telegraph-ը: Հայտնագործության հիմքում մարդու լյարդում գտնվող հատուկ գենի` PCSK9-ի վրա ներգործության տեխնոլոգիան է: Այս գենի վատ աշխատանքը հանգեցնում է սրտանոթային համակարգում խոլեստերինի խտության ավելացման, ինչն էլ կարող է ինֆարկտի վտանգ առաջացնել:

«Մեր թերապիայով առաջարկվում է ներգործել այդ գենի վրա: Մեր հաշվարկներով` պատվաստանյութի կիրառումը կարող է 30- 90%-ով նվազեցնել ինֆարկտի սպառնալիքը»,-հայտարարել է հետազոտական խմբի ղեկավարներից պրոֆեսոր Քիրան Մուսունուրուն:

Առայժմ փորձարկումներ են կատարվել առնետների վրա: Մի քանի օրվա ընթացքում հաջողվել է նրանց արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնել 40%-ով:

Մասնագետների կարծիքով` ինֆարկտի դեմ պատվաստանյութը զանգվածային օգտագործման համար պատրաստ կլինի տասը տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս