Խաղալիքների ազդեցությունը երեխայի հոգեկանի զարգաման վրա
Խաղալիքը ծագել է մարդկության պատմության ընթացքում, որպես երեխային կյանքին նախապատրաստելու համար: Խաղալիքը առարկա է, որը ծառայում է երեխայի համար որպես հաճելի ժամանցի միջոց, բայց միաժամանակ նպաստում է երեխայի հոգեկանի զարգացմանը:
Դեռևս նորածնության շրջանում երեխային խաղացնում են տարբեր ձայներ հանող խաղալիքներով, որոնք ազդում են նորածնի վարքի վրա: Երբ այդ խաղալիքը կախում են երեխայի օրորոցից՝ նա անընդհատ դիտում է այն, դրանով վարժեցվում է երեխայի ընկալման պրոցեսը, տեղի է ունենում ձայնի և գույնի տպավորության նկատմամբ կողմնորոշում և նախապատվություն:
Խաղալիքով երեխան սովորում է հարաբերել և տարբերակել ձևը, չափը, գույնը: Խաղալիք-ամանեղեն, խաղալիք-կահույք, խաղալիք- մեքենա և այլ նմանատիպ խաղալիքներով խաղալիս երեխան յուրացնում է առարկաների ֆունկցիոնալ նշանակությունը:
Խաղալիքների միջոցով երեխաները ձեռք են բերում ընդհանուր որակներ:
Երեխաները, բացի իրենց համար հատուկ պատրաստված խաղալիքներից, խաղում են անև կենցաղային առարկաներով, դրանք դարձնելով խաղալիքներ և դրանով նրանք հնարավորություն են ունենում յուրացնելու փոխարինվող առարկաների ֆունկցիաները:
Խաղալիքների մեջ հատուկ տեղ են գրավում տիկնիկները, կենդանիների նախատիպով փափուկ խաղալիքները, մեքենաները և այլն: Արդիական են նաև համակարգչային խաղերը:
Սկզբնական շրջանում երեխան տիկնիկի հետ կատարում է նույն այն գործողությունները, ինչ մայրը կատարել է իր հետ, այսինքն ընդօրինակման գործողություններ է կատարում` ընդօրինակում է մեծահասակին: Հետագայում մեծահասակկը երեխային առաջարկում է խաղալիք- գազանիկներ, որպես զգացմունքային շփման օբյեկտ:
Երեխան սովորում է հոգ տանել խաղալիքի նկատմամբ:
Երեխայի բարոյական և զգացմունքային զարգացման մեջ տիկնիկն ունի մեծ նշանակություն: Ելնելով երեխայի կամքից ու երևակայությունից տիկնիկն իրեն պահում է այնպես ինչպես նպատակահարմար է նրա փոքրիկ տիրոջը: երեխան իր տիկնիկի հետ ապրում է սեփական և ուրիշի բարոյական և զգացմունքային կյանքը: Տիկնիկը իդեալական ընկեր է, որն ամեն ինչ հասկանում է, խելոք է, լսող, երբեք չի դժգոհում:
Յուրաքանչյուր երեխայի մոտ իր տիկնիկի, գազանիկի կամ մեկ այլ խաղալիքի հետ հաստատվում է յուրահատուկ հարաբերություններ: Ապացուցված է, որ րեխաները սիրում և նախընտրում են խաղալ փափուկ և նուրբ խաղալիքներով, որովհետև նմանատիպ խաղալիքները առաջացնում են դրական զգացմունքներ:
Պարզվել, որ մարմնի մասերի փոխհարաբերությունները երեխաների մոտ առաջացնում են որոշակի զգացմունքային վիճակ, օրինակ տիկնիկի դեմքի օվալությունը, գազանիկի դնչիկը, փոքրիկ քթիկը, մեծ աչքերը երեխաների մոտ առաջացնում են նուրբ զգացմունքների հոսք:
Այն տիկնիկները որոնք նման են մեծահասկաներին (barby) խաղի մեջ տարբեր նշանակություն ունեն:
Հիմնականում խաղալիքները անուններով են կնքվում երեխաների կողմից, այն անուններով որոնք հոգեհարազատ են երեխաներին:
Տգեղ տիկնիկները խաղի ընթացքում հանդես են գալիս բացասական դերերով:
Անհրաժեշտ է նշել նաև բացասական խաղալիքների և նարնց ազդեցություների մասին, որոնք երեխաների մոտ կարող են առաջ բրել որոշակի սադիստական հակումներ:
Տղաներին փոքր տարիքում հետաքրքրում են հիմնականում տարբեր տեսակի մեքենաները, զենքերը: 3 տարեկան երեխան իր նոր խաղալիքն անմիջապես ուզում է կոտրել, որպեսզի իմանա թե ինչ կա նրա մեջ: Սակայն հետագայում երեխան խաղալիքի նկատմամբ դրսևորում է հոգատար վերաբերմունք:
Համակարգչային խաղերը, որոնք այսօր արդիական են և շեղում են երեխաներին հարկավոր է թողնել երեխային խաղալ նմանատիպ խաղեր 5 տարեկանից հետո: Նմանատիպ խաղերը (հիմնականում պատերազմական թեմատիկայով) երեխայի մոտ ձևավորում են չարություն, սադիզմ, բացասական հակումներ այլ երեխաների նկատմամբ:
Յուրաքանչյուր տարիք ունի իրեն բնորոշ խաղն ու խաղալիքը և հարկավոր է մեծահասակի անմիջական միջամտությունը, որպեսզի երեխան համապատասխան տարիքում խաղա համապատասխան խաղալիքներով, դա էլ կնպաստի ճիշտ և արդյունավետ երեխայի հոգեկան զարգացմանը: