10 միջոց 10 րոպեում 100 կիլոկալորիա այրելու համար
Եթե ցանկանում եք այրել կալորիաները նույնքան արագ, որքան դրանք ձեռք եք բերել, ապա հետևեք Aroxj.am-ի ներկայացրած միջոցներին և ձեզ կհաջողվի ազատվել 100 և ավել կալորիաներից 10 րոպեի ընթացքում:
1. Աստիճաններ և burpees- Օրգանիզմը լավ ծանրաբեռնելու լավագույն միջոցը ընդմիջումներով մարզվելն է: Տարբեր տեսակի վարժություններ միաժամանակ կատարելով ավելի լավ արդյունք կարող եք ստանալ կարճ ժամանակահատվածում: Օրինակ, կարող եք բարձրանալ աստիճաններով և վերևում կատարել ձգումներ, հետո իջնել ներքև կատարել այլ վարժություններ, որից հետո կրկնել նույնը:
2. Ալպինիզմ- Կարող եք քայլել, վազել հարթ տարածքում, բայց երբ սկսեք թեք հատվածով բարձրանալ, քայլել, ապա կհասկանաք, թե որքան դժվար է դա: 10 րոպե այդպես մարզվելու արդյունքում կկարողանաք այրել մոտավորապես 118 կիլոկալորիա:.
3. Հեծանիվ-մարզասարք- Ինտենսիվ մարզումների արդյունքում հեծանիվ- մարզասարքով 10 րոպե մարզվելու արդյունքում կկորցնեք 139 կիլոկալորիա:
4. Ֆուտբոլ- Գնդակի հետևից վազելը ևս նպաստում է շատ կալորիաներ այրելուն: Այդպիսով, 10 րոպեում հնարավորություն ունեք այրել 107 կիլոկալորիա: Ֆուտբոլը հրաշալի մարզատեսակ է ամբողջ մարմնի համար, որովհետև այդ ընթացքում մարզվում են մարմնի գրեթե բոլոր մկանները:
5. Մի զույգ ծանրաձող- Պարզ վարժությունները ծանրաձողով նույնպես շատ արդյունավետ են: 10 րոպե դրանցով մարզվելու դեպքում կծախսեք էներգիայի մեծ չափաբաժին: Ծանրաձողով մարզվելու ժամանակ կարող եք ոչ միայն շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև ունենալ գեղեցիկ մկաններ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: