Միֆեր գրիպի և մրսածության մասին. այս խորհուրդները կօգնեն առավել արդյունավետ պայքարել հիվանդության դեմ
Գրիպն ու մրսածությունը ցրտի պատճառով են զարգանում
Իրականում, գրիպը շնչառական սուր վիրուսային ինֆեկցիա է: Այլ խոսքերով՝ գրիպ կարող է միայն վիրուսն առաջացնել: Մրսածությունը նույնպես մեծամասամբ վիրուսային ծագում ունի, երբեմն էլ՝ բակտերիալ: Եղանակը նշանակություն չունի:
Միևնույն ժամանակ, ցրտահարությունը կարող է իմուն պաշտպանությունը նվազեցնել՝ նպաստելով հիվանդանալու հավանականության մեծացմանը:
Պատվաստման հետևանքով հնարավոր է գրիպով հիվանդանալ
Դա թյուր կարծիք է: Պատվաստումից գրիպով հիվանդանալն անհնար է, քանի որ պատվաստանյութը պարունակում է ինակտիվացված վիրուսներ կամ վիրուսի կոմպոնենտներ, ինչը չի կարող գրիպի զարգացման պատճառ հանդիսանալ: Միևնույն ժամանակ պատվաստումից հետո հնարավոր են գրիպ հիշեցնող թույլ ախտանշաններ, որոնք հիվանդություն չեն և արագ անցնում են
Գրիպն ու վիտամին C-ն
Շատերը կարծում են՝ վիտամն C-ն օգնում է պայքարել մրսածության դեմ: Իրականում, գրիպի ժամանակ վիտամին C-ի մեծ քանակների ընդունման նպատակահարմարության մասին ապացույցներ չկան: Այն չի վնասում, սակայն օգտակար էլ չէ:
Գրիպով հիվանդանում են աշնանն ու ձմռանը
Իսկապես, համաձայն վիճակագրության՝ ուշ աշնանն ու ձմռանը գրիպով հիվանդացությունն ամենամեծն է, սակայն պատճառը օդի ցածր ջերմաստիճանը չէ: Բանն այն է, որ ձմռանը շատ ժամանակ ենք անցկացնում փակ տարածություններում, որտեղ շրջանառվող վիրուսի կոնցենտրացիան մեծ է: Ավելին, ձմռանը ջեռուցվող տարածքներում օդի խոնավությունն ընկնում է, քթի լորձաթաղանթը չորանում’ հեշտացնելով վիրուսի մուտքը շնչառական ուղիներ:
Գրիպը վտանգավոր հիվանդություն չէ
Մեծամասամբ ադեկվատ բուժման դեպքում գրիպն իրոք օրգանիզմի համար լուրջ վտանգ չի ներկայացնում: Սակայն գրիպն այնքան վտանգավոր չէ, ինչքան նրա բարդությունները: Այսպես, գրիպը կարող է բարդանալ պնևմոնիայով, բրոնքիտով, ինչպես նաև ծանրացնել քրոնիկ հիվանդությունների ընթացքը. հիվանդություններ, ասթմա: Հատկապես վտանգավոր են գրիպի բարդությունները մինչև 5 տարեկան երեխաների, տարեցների, քրոնիկ հիվանդություններով տառապողների մոտ:
Գրիպն ու հակաբիոտիկները
Գրիպը կամ մրսածությունը հակաբիոտիկներով բուժելը նպատակահարմար չէ, քանի որ հակաբիոտիկների ազդում են բակտերիալ ծագման հիվանդություններին, այն դեպքում երբ գրիպը վիրուսային հիվանդություն է: Հակաբիոտիկներ կարող են նշանակվել բակտերիալ ինֆեկցիայի միացման դեպքում, օրինակ գրիպի’ թոքաբորբով բարդանալու: Սակայան հակաբակտերիալ բուժում կարող է նշանակել միայն բժիշկը:
Գրիպի կամ մրսածության ընթացքում չի կարելի լողանալ
Այդ տարածված կարծիքը անիմաստ է: Հարկ չկա հիվանդության ընթացքում հրաժարվել լողանալուց, ավելին, պարբերաբար լողանալը օգնում է մաշկին մաքուր մնալ և ավելի լավ հեռացնել տոքսինները, որոնց կոնցետրացիան գրիպի ժամանակ բարձր է:
Գրիպով հիվանդանալուց հետո իմունիտետ է առաջանում
Իմունիտետը ձևավորվում է վիրուսի կոնկրետ շտամի հանդեպ, հետևաբար, մարդը կարող է հիվանդանալ վիրուսի մեկ այլ շտամով:
Մրսածությունը կարելի է ալկոհոլով բուժել
Ամենատարածված մոլորություններից է: Իրականում ալկոհոլը ոչ մի թերապևտիկ ազդեցություն չունի, ավելին, նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը, դանդաղեցնում է օրգանիզմի ռեակցիան, ինչը թուլացնում է պաթոգեն հարուցիչների դեմ պայքարելու նրա ունակությունը:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Likar.info