Բաժիններ՝

Ի՞նչ են կեղծ հիշողությունները

Ի՞նչ է տեղի ունենում ձեր գլխում, երբ, օրինակ, հստակ հիշում եք, որ բանալիները տեսել եք ննջասենյակում, սակայն դրանք գտնում եք խոհանոցում: Սա ավելի ինտուիտիվ է, քան կարող եք կարծել:

Ըստ Քիմբերլի Ուեյդի՝ մեր զգայական համակարգը կառուցված չէ այնպես, որ նկատի շրջակայքում ամեն ինչ: Տեղեկատվությունը ստանում ենք բոլոր զգայարանների միջոցով, սակայն այստեղ ճեղքեր կան:

Այսպիսով, ակամայից մենք չափազանցնում ենք դետալները, կամ մեզ ենք վերագրում բաներ, որոնք պարզապես լսել ենք, մեր հիշողության ճեղքերը լցնելու համար: Սա կարող է պատահել ցանկացածի հետ՝ նույնիսկ հրաշալի հիշողություն ունեցողների:

Վերջին հետազոտություններից մեկի ընթացքում գնահատեցին 18 շատ լավ և 38 սովորական հիշողություն ունեցող մարդու հիշելու ունակությունները: Մասնակիցներին դիտմամբ տրվում էր սխալ ինֆորմացիա և ցույց էին տրվում փոփոխված լուսանկարներ, տեսնելու համար, արդյո՞ք նրանց ուղեղը կեղծ հիշողություններ կստեղծի:

Խմբերի միջև տարբերություն չհայտնաբերվեց.երկուսի մասնակիցների մոտ էլ առաջացան կեղծ հիշողություններ:

Իհարկե այս հետազոտությունները վերաբերում էին միայն ամենօրյա հիշողություններին, հետազոտոողները կամավորներին տրավմատիկ իրադարձությունների չեն ենթարկել այնուհետև դեպքի մասին նրանց հիշողությունները ուսումնասիրելու համար:

Այսպիսով, ըստ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի՝ քանի որ խնդիրն ուղղակիորեն չի ուսումնասիրվել, մենք չենք կարող իմանալ, արդյո՞ք տրավմատիկ իրադարձության հետ կապված հիշողությունը կոդավորվում և պահպանվում է այլ կերպ, քան ոչ տրավմատիկ իրադարձության հետ կապվածները:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Blog.zocdoc.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս