Ովքեր կարող են օգտվել սրտի անվճար անհետաձգելի վիրահատությունից

Aroxj.am-ի փոխանցմամբ՝ մշակվել են չափորոշիչները, որոնցով այս կամ այն անհատինկիրականացվի սրտի անվճար անհետաձգելի վիրահատությունը: Գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի խոսքով, դրանցում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ անհետաձգելի բուժում իրականացնել և որ դեպքերում  հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել համապատասխան կլինիկա։

Ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է և, Այն Հայաստանում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունների մահացության 48 տոկոսն է կազմում:Սուր ինֆարկտների դեպքում 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ:  Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:

Շտապբուժօգնության ծառայության, ղեկավար Թագուհի Ստեփանյանը վստահեցրել է, որ շտապբուժօգնության բոլոր բրիգադներն ունեն էլեկտրասրտագրության հնարավորություն, իսկ բժիշկները` մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն` էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու համար: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ խիստ հսկողություն է սահմանվելու հաստատված չափորոշիչների կիրառման նկատմամբ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031