Մազերի տրանսպլանտացիա
Էրիխ Լեքսերի անվան էսթետիկ և պլաստիկ վիրաբուժության գերժամանակակից մասնավոր կլինիկայի համագործակցում է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի` վաստակած համբավ վայելող համալսարանական կլինիկայի հետ: Այն իր տեսակի մեջ միակն է ամբողջ Եվրոպայում: Մասնավոր կլինիկայի և համալսարանական կլինիկայի նմանատիպ համագործակցությունը երաշխավորում է պլաստիկ վիրաբուժության բարձրագույն ստանդարտի առավելագույն վստահելիություն:
Էրիխ Լեքսերի անվան կլինիկայի բարձր որակավորում ունեցող փորձառու բժիշկները ղեկավարում են Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը և հանդիսանում Գերմանիայի պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների միության անդամ: Էսթետիկ-պլաստիկ վիրաբուժության բնագավառում նրանց պրոֆեսիոնալ կոմպետենտությունը բարձր գնահատանքի է արժանացել ոչ միայն Գերմանիայում, այլ նաև հարևան երկրներից ժամանած հիվանդների կողմից:
Մազերի տրանսպլանտացիա
Ճաղատության բերող մազաթափությանը, որը ենթակա չէ դեղորայքային բուժման, այսօր արդեն հնարավոր է բուժել ժամանակակից մեթոդներով` սեփական մազերի տրանսպլանտացիայի միջոցով (աուտոտրանսպլանտացիա): Սեփական մազերի տրանսպլանտացիայի ամենից հաճախ կիրառվող ձևը մինի- կամ միկրոգրաֆտների տեխնիկան է, որն իրենից ներկայացնում է ֆոլիկուլյար համակցումներ: Միկրոգրաֆտների կազմավորման ժամանակ կատարվում է 0,7-0,9մմ տրամագծով 1-2 մազի տրանսպլանտացիա, իսկ մինիգրավտների դեպքում` 1-1,2մմ տրամագծով 3-5 մազ: Մեկ սեանսի ընթացքոմ հնարավոր է փոխադրել մինչև 1500 այդպիսի տրանսպլանտատներ:
Ու՞մ է ցուցված մազերի տրանսպլանտացիան…
Մինի- կամ միկրոգրաֆտներով տեխնիկայի կիրառման ցուցում հանդիսանում է հիմնականում անդրոգենետիկ ալոպեցիան, բնածին ալոպեցիան և սպիական ալոպեցիան, որ առաջանում է դժբախտ պատահարների, վիրահատությունների կամ ճառագայթման արդյունքում, ինչպես նաև հոնքերի ռեկոնստրուկցիաների ժամանակ:
Այստեղ անց են կացվում բացառապես մինի- կամ մակրոգագային տրանսպլանտացիաներ: Կրիտիկական հատվածներ են համարվում մազերի աճի առջևի կամ հետևի սահմանները: Այստեղ կիրառվում են միայն միկրոտրանսպլանտատներ: Մազերը պետք է աճեն իրենց բնական ուղղությամբ: Մազածածկույթի խտությունը չպետք է խիստ տարբերվի, պետք է լինի առավել համահունչ: Իսկ մազերի աճի առջևի գիծը պետք է շտկվի` հաշվի առնելով դեմքի և ճակատի չափսերը, ինչպես նաև գլխի ձևը:
Մազերի տրանսպլանտացիա – վիրահատություն
Մազերի տրանսպլանտացիան իրականացվում է ամբուլատոր կարգով` տեղային անզգայացմամբ: Մաշկի դոնոր հատվածը վերցվում է նույնպես տեղային անզգայացմամբ: Նախ կարվում է այն հատվածը, որտեղից վերցվել է մաշկը: Ծոծրակային հատվածից վերցված մաշկի զոլերը կիրառելուց առաջ մանրակրկտորեն մշակվում են միկրոսկոպի օգնությամբ: Նպատակն է ստանալ այսպես կոչված ֆոլիկուլյար համակցումներ մեկ կամ երկու մազով միկրոգրաֆտներ կամ 3-5 մազերից բաղկացած մինիգրաֆտներ կազմավորելու նպատակով:
Վերջում անզգայացվում են այն հատվածները, որտեղ պետք է տեղադրվեն տրանսպլանտատները, իսկ մինի- կամ միկրոգրաֆտները տեղադրվում են մաշկի վրա բացված անցքերի մեջ: Բժիշկների փորձառու թիմը մեկ սեանսի ընթացքում կարող է իրականացնել ընդհուպ մինչև 1500 մինի- և միկրոիմպլանտատներ և ծածկել նույնիսկ բավական լայն ճաղատ հատվածներ 2-3 սեանսի ընթացքում:
Վիրահատությունը տևում է 2,5-4 ժամ, հիվանդը կարող է անմիջապես տուն գնալ: Հետվիրահատական շրջանում ճիշտ կլինի 1-2 շաբաթ արձակուրդ վերցնել, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Արդյունք
Հիվանդներից շատերի համար մազերի տրանսպլանտացիան շատ կարևոր քայլ է ինքնարժեքի բարձրացման և ինքնընկալման տեսակետից: Համենայնդեպս, արդյունքը երկարատև է, նույնիսկ երիտասարդ հիվանդների դեպքում` հաշվի առնելով բնական ծերացման և անհատական ճաղատանալու պրոցեսները: