Բաժիններ՝

Քթի սփրեյը կօգնի ազատվել վախից

Գերմանացի գիտնականները ցուցադրել են՝ ինչպես է օքսիտոցինը ճնշում վախը: Հետազոտության արդյունքները հետագայում կարող են օգտագործվել տագնապային խանգարումների բուժման համար: Այս մասին գրում է Doctors.am-ը՝ հղում անելով Medportal.ru կայքին:

Հետազոտությանը մասնակցել է 62 առողջ տղամարդ: Հետազոտվողներին ցույց էին տալիս մարդկանց լուսանկարներ և անցկացնում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա: Նկարների 70%-ին հետևում էր էլեկտրական կարճ տհաճ հարված՝ ձեռքին ամրացրած էլեկտրոդով: Կամավորների հիշողության մեջ որոշակի նկարներ կապվեցին վախի ու տագնապի զգացողության հետ: Արդյունքում, մասնակիցները հարվածին սպասելիս պատվում էին սառը քրտինքով, իսկ ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու էին վախի առաջացման համար, զգալի բարձրանում էր ակտիվության աստիճանը:

Այնուհետև կամավորների կեսը քթի սփրեյի տեսքով օքսիտոցին ստացավ, մյուս կեսը՝ պլացեբո:

Արդյունքում, օքսիտոցինի ազդեցությամբ նշաձև մարմնում (վախի առաջացման համար պատասխանատու հատված) ակտիվության մակարդակը զգալի նվազեց:

Ավելին, վաղ ԱՄՆ-ում, գիտնականներն իրենց հետազոտություններում պարզել էին, որ տվյալ հորմոնը աուտիկ խանգարումներով երեխաների մոտ սոցիալական բնույթի տեղեկատվության մշակման ժամանակ բարձրացնում է ուղեղի ակտիվությունը: Ըստ գիտնականների՝ ստացված նոր տվյալները կօգնեն ապագայում ավելի արդյունավետ բուժել տագնապային խանգարումներով պացիենտներին և կօգնեն ավելի վստահելի հարաբերություններ ստեղծել բժշկի և պացիենտի միջև:
Ամեն դեպքում, ստացված տվյալները հարկ կլինի հաստատել ավելի մեծ կլինիկական հետազոտությունների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս