Բաժիններ՝

5 խմիչք, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել

steptohealth.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մի խումբ խմիչքներ, որոնցից անհրաժեշտ է խուսափել:

1. Քաղցր խմիչքներ: Սպիտակ շաքարում գոյություն չունի մարդու օրգանիզմի համար սննդարար գրեթե ոչ մի նյութ, իսկ որոշ դիետոլոգներ այն պարզապես թույն են համարում: Դրա փոխարեն շաքարը մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում, որոնք ավելորդ քաշ ձեռք բերելու պատճառ են դառնում, դիաբետի առաջացման վտանգ են և մեծ վնաս են պատճառում ատամներին:

2. Դիետիկ խմիչքներ: Սրանք առողջության համար կարող են ավելի վտանգավոր լինել, քան քաղցր խմիչքները: Չնայած դրանք ավելի քիչ կալորիաներ են պարունակում, սակայն դա ընդհանրապես օգտակար ընտրություն չէ:

3. Գազավորված ըմպելիքներ: ԱՄՆ Բոստոնի համալսարանում կատարված ուսումնասիրության համաձայն՝ գազավորված ըմպելիքների պարբերաբար օգտագործումը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման: Այդ պատճառով անձինք, ովքեր խնդիրներ ունեն սիրտ-անոթային համակարգի հետ կամ էլ գենետիկորեն նախատրամադրված են նման հիվանդություններով հիվանդանալու, պետք է զգույշ լինեն գազավորված ըմպելիքներ օգտագործելիս:

4. Արհեստական ըմպելիքներ: Սրանք ժամանակ առ ժամանակ օգտագործելն առողջության համար այնքան էլ վտանգավոր չէ, սակայն խորհուրդ չի տրվում դրանք ամեն օր օգտագործել: Պատճառն այն է, որ նման ըմպելիքներ պատրաստելու համար օգտագործվում են ոչ թարմ մրգեր, բացի դա՝ դրանցում ավելացվում են կոնսերվանտներ, հաճախ՝ նաև շաքարավազ:

5. Էներգետիկ ըմպելիքներ: Այս ըմպելիքները պարունակում են որոշակի նյութեր,  և դրանք՝ հաճախակի օգտագործման դեպքում, կարող են փոխել մեր բիոռիթմերը, ազդել նյարդային համակարգի վրա: Առավել կարևոր է, որ այս ըմպելիքները չչարաշահեն երեխաները:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031