Երեխաների մեծ մասն ապաքինվել է. ԱՆ

Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժում ստացող 17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:

Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս է գրվել: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կրկին այցելեց «Նորք» ինֆենկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդասենյակներով, հետաքրքրվեց երեխաների առողջական վիճակով, զրուցեց ծնողների հետ: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին հիվանդանոցի անձնակազմին ցուցաբերված բժշկական օգնության և հոգատարության համար:

Երևանի և Եղվարդի բժշկական կենտրոններում բուժում ստացած փոքրիկներին Արմեն Մուրադյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից նվերներ փոխանցեց: Նախարարը երեխաներին մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով այս պահին հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որից 13-ը Եղվարդում: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա:

ՀՀ Առողջապահության նախարարություն             

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031