3 բաղադրատոմս` ճարպերն այրող կոկտեյլ պատրաստելու համար
Ճարպերն այրող կոկտեյլները հիանալի միջոց են ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Նրանք արագացնում են նյութափոխանակությունը, վերացնում են քաղցի զգացումը, հարստացնում օրգանիզմը վիտամիններով և հանքանյութերով: Aroxj.am-ը ներկայացնում է 3 կոկտեյլի բաղադրատոմս, որոնք օգնում են այրել ավելորդ ճարպերը:
Բաղադրատոմս 1- Անանուխով և կիտրոնով թեթև կոկտեյլը օրվա սկզբին կառույգացնի, էներգիա կհաղորդի և կօգնի ազատվել ավելորդ սանտիմետրներից:
Կիվի- 1 հատ
Կիտրոն – 2 կտոր
Անանուխ – 7 ճյուղ
Մաղադանոս- 7 ճյուղ
Ջուր -100 մլ
Մեղր – ըստ ճաշակի և ցանկության:
Կիվին մաքրել և ոչ մեծ կտորների կտրատել: Լցնել բլենդերի մեջ: Կիվիին ավելացնել կիտրոն, կանաչի և ջուր, լավ խառնել: Միանգամից օգտագործել պատրաստելուց հետո:
Բաղադրատոմս 2- Էկզոտիկ մրգերի սիրահարների ճաշակով կլինի արքայախնձորով և թուրինջով կոկտեյլը: Այս մթերքները դդմի սերմերի հետ ճարպերն այրելու գործում լավագույններից է:
Թուրինջ – ¼ հատ
Կեֆիր – 250 մլ
Դդմի սերմեր – 30 գ.
Կոկոսի յուղ – 30 մլ
Թուրինջը և արքայախնձորը մաքրել, ոչ մեծ կտորների կտրատել և լցնել բլենդերի մեջ: Մրգերին ավելացնել կեֆիր, սերմեր և կոկոսի յուղ, խառնել:
Բաղադրատոմս 3 – Եթե որոշել կարճ ժամանակահատվածում մի քանի կիլոգրամից ազատվել, այս գործում անփոխարինելի օգնական կդառնա կեֆիրով, դարչինով և պղպեղով կոկտեյլը: Կաթնաթթվային մթերքները բարելավում են մարսողական համակարգի աշխատանքը, իսկ համեմունքներն արագ այրում են կալորիաները:
Կեֆիր- 250 մլ
Կարմիր պղպեղ-1 պտղունց
Կոճապղպեղ – 0,5 թեյի գդալ
Դարչին – 0,5 թեյի գդալ
Բոլոր բաղադիչները խառնել, բլենդերով լավ անցկացնել:
Պատրաստելուց անմիջապես հետո ընդունել: Ցանկալի է սա խմել քնելուց առաջ:
Պատրաստեց՝ Լիլիթ Կարապետյանը