Կթանկանա՞ն արդյոք դեղերն ու բժշկական ծառայությունները

Լրագրողներն այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին՝ արդյոք դեղերի գները կբարձրանա՞ն, թե՞ ոչ: Ի պատասխան՝ նախարարն  ասաց, որ ներկայումս գների փոփոխություն չկա, իսկ կանխատեսել, թե ինչ կարող է լինել, անշնորհակալ գործ կլինի:

«Ներկա պահին մենք մեր կողմից բանակցություններ ենք վարում դեղ ներմուծողների հետ, որ հնարավորինս զսպեն նման գնի փոփոխությունը՝ հիմնականում կապված էսենցիալ դեղորայքի հետ»,- ասաց նա:

Լրագրողների հաջորդ հարցին՝ արդյոք թանկացումների հետ կապված կբարձրանա՞ն նաև բժշկական ծառայությունների սակագները, որոնք սահմանում է առողջապահության նախարարությունը: «Համոզված կարող եմ ձեզ ասել, որ բժշկական ծառայություններն իրենցից ներկայացնում են սոցիալական ապրանք, և մշտապես գտնվում են հսկողության ներքո: Նրանց փոփոխությունները կարող են լինել միայն և միայն խիստ հիմնավորված: Նման հիմքեր առայժմ չկան»,- ի պատասխան ասաց Արմեն Մուրադյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031