
Ինչպես բարձրացնել իմունիտետը բնական վիտամինների միջոցով

ա) Աղալ կես բաժակ չամիչ, 1 բաժակ ընկույզ, կես բաժակ նուշ, 2 կիտրոնի կեղև, իսկ հյութը ավելացնել խառնուրդին, ապա կես բաժակ ծիրանի չիր, նույնքան սալորաչիր, 150 գր. մեղր:
Թրմել 1-2 օր մութ տեղում, պահել սառնարանում:
Մեծերը պետք է ընդունեն օրը 3 ագամ 1-2 ճ./գ., իսկ 3 տարեկանից մեծ փոքրիկները` օրը 2 անգամ, մեկական թ./գ.:
բ) 200 գր. ծիրանաչիր, 200 գր. սալորաչիր, 200 գր. թզի չիր, 200 գր. ընկույզ, 200 գր. չամիչ, մեկ կիտրոն աղալ մսաղացով, ավելացնել 200 գր. մեղր,50 գր կոնյակ: Լցնել ապակե տարայի մեջ ու դնել սառնարանի մեջ:
Ընդունել ուտելուց մեկ ժամ առաջ:
Երկու բաղադրատոմսերն էլ ամրապնդում են իմունիտետը և օգնում պայքարել շնչառական վիրուսային հիվանդությունների դեմ առանց դեղորայքի:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ