Բաժիններ՝

Առավոտյան կիտրոնով ջուր խմելու օգտակար հատկությունները

steptohealth.ru կայքը գրում է, որ բոլորին էլ հայտնի է, որ լիմոնն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Միշտ պետք է օգտագործել տաք ջուր, ինչպես նաև թարմ կիտրոն:

1. Այն օգնում է մարսողությանը, օգնում է օրգանիզմից դուրս բերել անպետք նյութերը և տոքսինները: Դրանք օգնում են նաև նվազեցնել տոքսինների ազդեցությունն օրգանիզմի վրա: Կիտրոնով ջուրը կարող է օգտակար լինել նաև այրոցներ, փորի փքման դեպքում:

2. Կիտրոնի հյութն օգնում է նաև օրգանիզմից հանել վնասակար նյութերը:

3. Լիմոնը հարուստ է վիտամին C-ով, այդ պատճառով այն կարողանում է պայքարել մրսածության դեմ: Այն հարուստ է նաև կալցիումով, որն օգնում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքին: Այն օգնում է վերահսկել նաև արյան ճնշումը: Վիտամին C-ն օգտագործվում է նաև ասթմայի և ռեսպիրատոր այլ հիվանդությունների դեմ պայքարում: Այն լավացնում է նաև օրգանիզմում երկաթի յուրացումը, իսկ երկաթը մեծ նշանակություն ունի իմունային համակարգի գործունեության համար:

4. Օրգանիզմում վերականգնում է թթվահիմնային հավասարակշռությունը:

5. Վիտամին C-ի և այլ հակաօքսիդանտների առկայությունը կիտրոնի մեջ հնարավորություն է տալիս քչացնել կնճիռների քանակը, ինչպես նաև հարթում է մաշկի այլ թերություններ:

6. Լիմոնն իր մեջ պարունակում է նաև նյութեր, որոնք մարդկանց էներգիա են տալիս, և բարձրացնում է տրամադրությունը:

7. Կիտրոնը նպաստում է վերքերի լավացմանը: Այն մեծ նշանակություն ունի նաև ոսկրերի առողջությունը պահպանելու հարցում:

8. Բացի նրանից, որ կիտրոնը թարմացնում է շնչառությունը, այն նաև թեթևացնում է ատամների ցավը, կանխում լնդերի բորբոքումը:

9. Կիտրոնը սնում է նաև լիմֆատիկ համակարգը:

10. Այն կօգնի ազատվել նաև ավելորդ քաշից:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031