Հնարքը հիմնված է մարդու աչքի ֆիզիկական օրենքների և կառուցվածքի վրա: Դիտեք տեսանյութն ու ամեն բան պարզ կլինի:
Ցավոք, շատերի մոտ ժամանակի ընթացքում հոդերի հետ կապված խնդիրներ են ի հայտ են գալիս: Որոշ մարդիկ այս խնդրին առերեսվում են խոր ծերության ժամանակ, ոմանք՝ նույնիսկ երիտասարդ տարիքում: Եվ պատճառները կարող են շատ տարբեր լինել: takprosto կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել հոդացավերից և վերականգնել հոդերը:
Կաղամբ հյութն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, որոնք շատ անհրաժեշտ են առողջության համար: Այն օգտագործվում է ՝ որպես քաղցկեղի պրոֆիլակտիկ միջոց, օգում է խոցերի բուժման ժամանակ, իջեցնում է խոլեստերինը:
Փորձարարական բջջային թերապիայի փորձարկումները ցույց են տվել, որ բուժման նկատմամբ կայուն մեզոթելիոմայով հիվանդներից գոնե մեկի մոտ նկատվել է ուռուցքային ռեգրեսիա:
Այսօր շաքարախտն ամենատարածված հիվանդություններից մեկն է: Միլիոնավոր մարդիկ տառապում են այս խնդրով: Այլընտրանքային բժշկությունն ասում է, որ շաքարախտի առաջացրած հիվանդությունները կարող ենք կանխարգելել երիցուկի և դարչինի միջոցով:
Այցի ընթացքում Պետքարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Հիմք ընդունելով «Լես Լաբորատոիրես Սերվիե» դեղագործական ընկերության գրությունը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2016 թվականի ապրիլի 21-ի թիվ 0101069616 եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 1213-Ա հրամանով դադարեցվել և անվավեր է ճանաչվել «Բիոպարոքս, (ֆուզաֆունգին)» դեղի բոլոր խմբաքանակների շրջանառությունը:
Ողնաշարի մկանները ծանրաբեռնվածությունից թոթափելու և էներգիա ստանալու որոշ բաղադրատոմսեր հայտնի են դեռ հեռավոր անցյալից: Այդ բաղադրատոմսերը բացահայտել են մարզիկներն ու մարզիչները:
Խնձորի բնական քացախն օգտակար է ողջ օրգանիզմի համար: Եվ հատկապես, երբ այն համադրվում է բնական մեղրի հետ: Նման ըմպելիք խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր հետևում են իրենց սննդակարգին և դիետաներ են պահում: Խնձորի քացախն ու մեղրը լավացնում են աղիների մաքրման գործընթացը:
ՀՀ առողջապահության նախարարության հավաքագրած տվյալներով` այս տարի հանրապետությունում առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է 9100 երեխա:
Ռուս հայտնի գրող Գենադի Մալախովը, ով հայտնի է դարձել առողջության մասին իր բազմաթիվ գրքերի և հոդվածների շնորհիվ, ներկայացրել է ոսկորների և հոդացավերի դեմ մի բնական բաղադրատոմս:
Անառողջ սնունդը և ջուրը, դիսբակտերիոզը, ալկոհոլի չարաշահումը, հակաբորբոքային դեղամիջոցները, ծխելը, սթրեսը, նևրոզը կարող են հանգեցնել գաստրիտի առաջացման:
Բժշկական օգնության աշխատանքների կազմակերպումը տեղում շարունակելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակներում առավել օպերատիվ և համակարգված համագործակցություն մշակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից Արցախում է:
Առավոտյան սուրճ խմելը շատերի օրվա անբաժանելի մասն է կազմում: Սակայն գիտեի՞ք արդյոք, որ սուրճ խմելիս հնարավոր է նաև այրել ավելորդ ճարպերն ու անցանկալի կիլոգրամները:
Հոդացավերը հիմնականում ի հայտ են գալիս մեծահասակների մոտ, որոնք պասիվ ֆիզիկական կյանք են վարում, քիչ են շարժվում:
Դաղձի եթերային յուղերն ունեն հակառևմատիկ, հակապարազիտային, հականեխիչ, հակավիրուսային և հակասնկային նշանակություն:
Այս մեթոդն օգնում է հաղթահարել լյարդի և երիկամների խնդիրները: Հարցն այն է, որ ծնկների բարձիկների վրա գտնվում են այնպիսի կետեր, որոնք օգտակար է խթանել ներքին օրգանների խախտումների դեպքում: Չինական բժշկությունը համարում է, որ սա իսկական սպեղանի է բոլոր տեսակի հիվանդությունների դեմ:
ՀՀ առողջապահության նախարարության առաջիկա պլաններից է հեմոֆիլիայով հիվանդների պրոֆիլակտիկ բուժօգնության իրականացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
Այսօր ՀՀ Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020թթ. ռազմավարությունը:
Մանրամասները ճշտելու համար Միգրացիոն ծառայություն զանգարել 060-275-034 և և 060-275-024, իսկ ՀՀ առողջապահության նախարարություն ` 010-56-56-08 հեռախոսահամարներով։
Գերմոդելներ Քեյթ Մոսը եւ Նաոմի Քեմփբելը մասնակցել են Fashion Targets Breast Cancer բարեգործական կազմակերպության ամենամյա ակցիային, որը պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Մոդելները մասնակցել են ֆոտոսեսիային, որն անցկացրել է բրիտանացի հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
«Արևիկ» մանկական բուժմիավորումում ստացիոնար բուժվող Գևորգ Գրիգորյանն ու Վարդան Անդրեասյանը կրկնակի վիրահատության են ենթարկվել:
Չինաստանում բժիշկները հրապարակել են ավելորդ քաշի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար նիհարելու առաջին ուղեցույցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին գրել Է China Daily թերթը:
Ուղեցույցը համատեղ հրապարակել են Չինաստանի բժիշկների ասոցիացիան (CMDA), Չինաստանի բժշկության եւ առողջապահության բնագավառում փոխանակման եւ լուսավորման միջազգային ասոցիացիան եւ երկու այլ բժշկական կազմակերպություններ: Ուղեցույցի պատրաստմանը մասնակցել են շուրջ 100 մասնագետներ, դրա մշակման համար պահանջվել Է գրեթե մեկ տարի:
Ուղեցույցում նշված են նիհարելու հիմնական սկզբունքները, մասնավորապես, սննդակարգի, ֆիզիկական վարժությունների ընտրության խորհուրդներ: 2016 թվականին նաեւ 20 քաղաքների 39 հիվանդանոցներում գործարկվել Է փորձնական ծրագիր: Դրանցում կբացվեն հատուկ բաժանմունքներ, ուր դիմելով՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ կկարողանան անհրաժեշտ օգնությոն ստանալ: Հետագայում ծրագիրն, ինչպես սպասվում Է, կընդունեն մյուս հիվանդանոցները:
ՉԺՀ-ի առողջապահության գործերի եւ պլանային որդեծնության պետական կոմիտեի տվյալներով՝ 2015 թվականի վերջին Չինաստանի՝ 18-ից բարձր տարիքի քաղաքացիների ավելի քան 30 տոկոսն ավելորդ քաշ ունի, եւ այս ցուցանիշն աճում Է ավելի արագ, քան զարգացած երկրներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական այցով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր:
Վիրավորվածներն ու նրանց հարազատներն իրենց գոհունակությունը հայտնեցին բուժման ընթացքից ու արդյունքներից։ Ուշագրավ է, որ դեռ 90-ականներին Արցախյան գոյապայքարին մասնակցած ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը նախարարի հետ զրույցի ընթացքում նշում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։
Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից ապրիլի 5-ին Աշտարակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք տեղափոխված Քնարիկ Հարությունյանը 3-րդ արու զավակը պարգևեց ամուսնուն, որը զինվորական է և գտնվում է դիրքերում:
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով:
Արյան դոնոր կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ: Սակայն գոյություն ունեն որոշակի բժշկական և սոցիալական հակացուցումներ: Տարատեսակ հիվանդություններ, վերջերս տարած վիրահատություններ, որոշակի երկրներ այցելություն. այս ամենը կարող է ժամանակավոր կամ մշտական խոչընդոտ հանդիսանալ արյան դոնոր դառնալու համար: