
Մաքրեք դեմքը բնական տոնիկներով

Գեղեցկությունը պահպանելու համար պետք է սկսել մաշկի ճիշտ խնամքից: Սա հատկապես վերաբերում է դեմքի մաշկին:
Եթե յուղոտ մաշկ ունեք, ապա հավանաբար արդեն առերեսվել եք այնպիսի խնդիրների, ինչպիսիք են լայն ծակոտիները, սև կետերը: Մաշկային մի շարք խնդիրներ կարելի է լուծել սննդակարգից որոշ մթերքների բացառման միջոցով: Օրինակ՝ ռաֆինացված շաքարը և մի շարք այլ սինթետիկ հավելումները, որոնք հանգեցնում են բշտիկների առաջացման: Սակայն պետք չէ մոռանալ նաև կանոնավոր մաքրումների մասին:
Նախ՝ անհրաժեշտ է գտնել արդյունավետ միջոց, որը մաքրում և խոնավեցնում է մաշկը:
Միշտ փորձեք տնական միջոցներ օգտագործել, երբ խոսք է գնում մաշկի մասին:
Ձեզ ենք ներկայացնում արդյունավետ և օգտակար միջոցներ, որոնք կօգնեն խնամել և մաքրել մաշկը:
Գել չոր կամ յուղոտ մաշկի համար
• 1 կամ 2 թ/գ քաղցր նշի յուղ
• Քառորդ բաժակ ալոէ վերայի գել
• Եթերային յուղ՝ ըստ ցանկության
Փոքր տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Այս գելով մաքրեք դեմքն օրական 2 անգամ:
Չոր մաշկի համար՝ լվացվելու գել
• 20 կաթիլ հասմիկի յուղ
• 1 բաժակ կաստիլյան օճառ
• 1 ճ/գ նշի յուղ
• 1 բաժակ մաքուր ջուր
Բոլոր բաղադրիչները խառնեք, խառնուրդը պահեք պլաստիկ տարայի մեջ և օգտագործեք անհրաժեշտության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը