Բաժիններ՝

45 տոկոս դեպքերում ինֆարկտն առանց նշանների է ընթանում. ինչ է անհրաժեշտ իմանալ դրա մասին

Marketium.ru կայքը գրում է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ ինֆարկտը ոչ միշտ է ուղեկցվում ուժեղ ցավով։ 45 տոկոս դեպերում այն չի ուղեկցվում սուր ցավով և սրտի նոպային բնորոշ նշաններով։ Սակայն սա չի նշանակում, թե պետք չէ մտահոգվել։ Այդ դեպքում վաղաժամ մահվան վտանգը բարձր է 34 տոկոսով։ Սրտամկանը լրջորեն վնասվում է, և ճիշտ բուժում չկազմակերպելու դեպքում կրկնության հավանականությունը մեծ է։
Կան որոշակի նշաններ, որոնք կարող են օգնել հասկանալ խնդիրը։ Խնդիրն այն է, որ հիվանդների մեծ մասն «իրեն այնքան էլ վատ չի զգում՝ բժշկի դիմելու համար»։ Ահա թե ինչի վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել.

• թույլ ցավ կրծքավանդակում, սրտխառնոց, գլխապտույտ և փսխում
• առանց պատճառի հոգնածություն և թուլություն ողջ մարմնում
• այրոց, հևոց, անհարմարության զգացում իրանի հատվածում։

Այս նշանները կարող են նաև այլ խնդիրների հետևանք լինել, հետևաբար՝ կարելի է լսել օրգանիզմին, հասկանալ խնդիրը։ 35 տարեկանից մեծ անձանց խորհուրդ է տրվում հետազոտություն անցնել, հատկապես, եթե կա գենետիկ նախատրամադրվածություն։ Հիվանդության հավանականությունը մեծանում է նաև վնասակար սովորություններ ունենալու արդյունքում՝ ծխախոտ, ոչ բալանսավորված սնունդ, խոլեստերինի բարձր մակարդակ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս