Կիտրոնով չիայի սերմեր՝ լավագույն ըմպելիքը նիհարելու համար
Չիայի սերմերը չափազանց օգտակար մթերք է, որը դեռևս հազարավոր տարիներ առաջ ապացուցել է իր արդյունավետությունը: Հենց այս սերմերն են, որ մայաների սննդակարգի մի մասն են կազմել: Այս սերմերը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, մոտավորապես՝ 19-23%:
Չիայի սերմերը՝ նիհարելու միջոց
Այս սերմերը համարվում են հրաշալի միջոց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Հեղուկի հետ համադրելիս՝ չիայի սերմերը վերածվում են հատուկ գելի, որը թաղանթով է պատում ստամոքսի պատերը: Այս մասսան դանդաղեցնում է ածխաջրերի յուրացումը:
Այսօր ձեզ ենք առաջարկում հրաշալի ըմպելիքի բաղադրատոմս, որը կոչվում է «Չիա ֆրեսկա»: Այս ըմպելիքը պատրաստելու համար կարող եք վերցնել ձեր սիրելի մրգի հյութը, սակայն ամենաարդյունավետը կիտրոնի հյութովն է:
Ձեզ անհրաժեշտ է
• 1 ճ/գ չիայի սերմեր
• 1 կիտրոն
• 100 գ ջուր
• 1 ճ/գ մեղր
Չիայի սերմերը թրջեք ջրում, թողեք սերմերն ուռչեն 1 ժամ: 1 ժամ անց չիայի սերմերը ժելեանման զանգվածի կվերածվեն, խառնեք զանգվածը ջրով և կիտրոնի հյութով: Ամեն առավոտ՝ ուտելուց 30 րոպե առաջ, խմեք այս ըմպելիքը: Չիայի սերմերը լավացնում են նյութափոխանակությունն ու օգնում են արագ նիհարել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը