Բաժիններ՝

10 մթերք, որոնք չի կարելի ուտել քաղցած վիճակում, և 10 մթերք, որոնք կարելի է ուտել քաղցած վիճակում

«Академия здоровой жизни»-ն ներկայացրել է 10 մթերք, որոնք չի կարելի ուտել քաղցած վիճակում, և 10 մթերք, որոնք կարելի է ուտել քաղցած վիճակում։

Քաղցած վիճակում չի կարելի ուտել

1. Խմորիչով թխվածք։ Խմորիչը գրգռում է որովայնը և գազերի առաջացման պատճառ դառնում։

1

2. Քաղցրավենիք։ Շաքարը բարձրացնում է ինսուլինի մակարդակը, ինչը մեծ ծանրաբեռնվածություն է ենթաստամոքսային գեղձի համար, որը նոր է միայն «արթնացել»։ Սա կարող է հանգեցնել շաքարային դիաբետի։

konfety-svoimi-rukami-recepty-s-foto5

3. Յոգուրտ և այլ կաթնաթթվային մթերք։ Աղաթթուն «սպանում» է բոլոր կաթնաթթվային բակտերիաները։ Այդ իսկ պատճառով այս մթերքի օգտակարությունն առավոտյան օգտագործելու դեպքում նվազագույնն է։

lozhki-cvety-romashki-yogurt

4. Տանձ։ Կոշտ բջջանյութը, որ պարունակում է տանձը, կարող է վնասել որովայնի լորձաթաղանթը։

3b8721909e08592341b47c6b31bfdbed

5. Լոլիկ։ Հարուստ է թթվով, որը ստամոքսահյութի հետ միանալու դեպքում բարձրացնում է թթվայնությունը։ Սա կարող է խոցի պատճառ դառնալ։

full1287933367

6. Վարունգ և այլ կանաչ բանջարեղեն։ Քաղցած վիճակում հում բանջարեղենը այրոցի առաջացման, գազերի և որովայնում տհաճ զգացողության պատճառ է դառնում։

115479380_illu_article_content

7. Բանան։ Քաղցած վիճակում բանան օգտագործելու դեպքում դրանում պարունակվող մագնեզիումը շատ արագ է յուրացվում, ինչը մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը։

banan

8. Համեմունքներ։ Մեծացնում են ստամոքսահյութի արտադրությունը, ինչը նպաստում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների առաջացմանը։

33057

9. Սառը և գազավորված հյութեր։ Քաղցած վիճակում սրանց օգտագործման արդյունքում սնունդը լավ չի յուրացվում։

Refreshing Glass Of Cola

10. Ցիտրուսային մրգեր։ Շատ թթուներ են պարունակում, որոնք այրոց են առաջացնում, նպաստում գաստրիտի և խոցի առաջացմանը։

citrus_grapefruit_kiwi_508706

Քաղցած վիճակում կարելի է ուտել

1. Վարսակի շիլա։ Պարունակում է բջջանյութ, ինչը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։

kasza1406-d2iqc

2. Հնդկաձավարով ապուր։ Խթանում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, սպիտակուցի, վիտամինների և երկաթի աղբյուր է։

74

3. Եգիպտացորենի շիլա։ Օրգանիզմից հեռացնում է տոքսիններն ու թույները. նորմալացնում է աղիների միկրոֆլորայի բաղադրությունը և երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում։

maxresdefault-1

4. Հացահատիկի ծիլեր։ 2 ճաշի գդալ հացահատիկը պարունակում է վիտամին E-ի օրական չափաբաժնի 15 տոկոսը և ֆոլաթթվի 10 տոկոսը, ինչպես նաև օգնում է աղիների աշխատանքը սկսելուն։

depositphotos_105139288_original

5. Ձու։ Նախաճաշին ձու ուտելը հրաշալի միջոց է օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակը նվազեցնելու համար։

111705636_large_5281519_marinovannie_yaica12713

6. Ձմերուկ։ Օգնում է օրգանիզմն ապահովել հեղուկի անհրաժեշտ քանակով։ Այն նաև նյութեր է պարունակում, որոնք շատ կարևոր են տեսղության և առողջ սիրտ ունենալու համար։

dzmeruk

7. Հապալաս։ Առավոտյան հապալասի օգագործումը լավացնում է հիշողությունը, կարգավորում արյան ճնշումն ու նյութափոխանակությունը։

chernika

8. Ամբողջական ալյուրի հաց՝ առանց խմորիչի։ Ածխաջրերը և մյուս օգտակար էլեմենտները, որոնք պարունակում է հացը, անհրաժեշտ են օրգանիզմին, և դրանց օգտագործման լավագույն ժամանակն առավոտն է։

hac

9. Ընդեղեն։ Լավացնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքը։

%d0%be%d1%80%d0%b5%d1%85%d0%b8

10. Մեղր։ Օգնում է օրգանիզմին արթնանալ և երկար ժամանակ օրգանիզմն ապահովում է էներգիայով։ Լավացնում է ուղեղի աշխատանքը և մեծացնում սերոտոնինի՝ երջանկության հորմոնի մակարդակը։

mexr

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս