Ես բժիշկ եմ և ցանկանում եմ, որ դուք իմանաք այս 6 փաստերը սրտի կաթվածի մասին
Lifer.com.ua կայքը գրում է, որ ֆիզիկական վարժություններից հետո պետք է որոշակի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։ Դրանց մասին խոսել է բժիշկ-ռեանիմատոլոգ Ալան Տիկը։
1. Մի տանջեք ձեզ մարզասրահում։ Ֆիզիկական վարժություններն օգտակար են։ Դրանք լավագույն բանն են, որ կարող եք անել ինքներդ ձեզ համար։ Սակայն դրանց օգտակարությունն ապահովվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հաճախականությամբ և ոչ թե դրանց ինտենսիվությամբ։ Այնպես որ, մի տանջեք ձեզ ֆիզիկական վարժություններով։ Մեկ ամսում Ապոլոնի վերածվելու խնդիր մի դրեք ձեր առաջ։
2. Մի արհամարհեք անսպասելի, տարօրինակ նշանները։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ նշանների վրա.
• ցավ կրծքավանդակի հատվածում
• շնչահեղձություն
• սրտխառնոց
• գլխապտույտ։
Եթե այս նախանշանները մշտապես կրկնվում են, սրտի կաթված ստանալու հավանականություն է առկա։ Եթե պարբերաբար նկատում եք այս նախանշանները, դիմեք բժշկի օգնությանը։
3. Մի «հերոսացեք», շտապօգնություն զանգահարեք։ Եթե անհարմարություն և տագնապալի նշաններ եք զգում, արագ մտեք տուն և նստեք։ Եթե ձեզ լավ չեք զգում մեկ րոպեի ընթացքում, շտապօգնություն կանչեք։
4. Ասպիրին ծամեք, քանի դեռ բժիշկները չեն հասել։ Ասպիրինն առաջին օգնությունն է սրտի կաթվածի դեպքում։ Շտապօգնություն կանչելուց հետո հարկավոր է ասպիրին ընդունել։ Այն պետք չէ կուլ տալ ջրով, այլ հարկավոր է ծամել։
5. Սիրտը մկան է։ Սրտի կաթվածի դեպքում կանգնում է արյան հոսքը դեպի այդ մկանը, ինչը ցավ է առաջացնում։ Մկանի վնասումն անվերադարձ է, իսկ վնասված սիրտն այնքան էլ արդյունավետ չի բաբախում։ Դա է պատճառը, որ որքան ժամանակ եք ձգում, այնքան մեծ է ռիսկը։
6. Կանանց շրջանում դա ավելի հաճախ է տեղի ունենում, քան կարծում եք։ Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում կանանց շրջանում ևս կարող է սրտի կաթված առաջանալ։ Միայն թե նշաններն այս դեպքում տարբեր են։ Կանանց շրջանում հաճախ նկատվում է անհաղթահարելի հոգնածություն։ Ուշադիր եղեք ձեր և ձեր հարազատների նկատմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը