Օրգանիզմի նախազգուշացնող նշանները հնարավոր վերահաս կաթվածի մասին
Օրգանիզմը մեզ պարբերաբար նշաններ է ուղարկում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին հասկանալ լուրջ խնդիրների առկայությունը։ Marketium.ru կայքը գրում է, որ կաթվածը լուրջ խնդիր է, որն ուղեկցվում է ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ։ Սա իր հերթին՝ հանգեցնում է բազմաթիվ բարդությունների։
Կաթվածի երկու տեսակ գոյություն ունի՝ իշեմիկ և հեմոռագիկ։ Առողջության նկատմամբ ուշադիր լինելով՝ կարող եք կանխել բարդությունների առաջացումը։ Այս նշանները նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։
• խնդիրներ շնչառության հետ
• դեմքի մի մասի, ոտքի կամ ձեռքի թմրածություն
• տեսողության խանգարում
• գլխացավ
• հալյուցինացիա
• խոսքի դժվարություն
• զկրտոց
• սրտխառնոց կամ փսխում
• հիշողության կորուստ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը