
Ավոկադոն՝ մազերի համար

Մազերն առանձնահատուկ հոգատարության կարիք ունեն։ Likeni.info կայքը գրում է, որ մազաթափությունը, մազերի որակի հետ կապված խնդիրները շատ տարածված են։ Դրանք հատկապես սրվում են վարսահարդարիչի և քիմիական միջոցներով մազերը ներկելու արդյունքում։
Եթե մազաթափության խնդիր ունեք, կամ մազերը բարակել են, այս միջոցը հենց ձեզ համար է։ Ավոկադոն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, ինչն անհրաժեշտ բաղադրիչ է՝ մազերն առողջ պահելու համար։ Արդյունավետ է ավոկադոյի ներառումը սննդակարգում, սակայն առավել արդյունավետ կլինի, եթե այն քսեք մազարմատներին։ Անհրաժեշտ է հարել ավոկադոն, քսել մազարմատներին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը