Ինչ տեղի կունենա, եթե ամեն օր դարչինով մեղր ուտեք
Մեղրի ու դարչինի օգտակար հատկությունները հայտնի են դեռ վաղ ժամանակներից։ Երկու բաղադրիչներն էլ հասանելի են, իսկ դրանց օգտակարությունն ապացուցված է հետազոտություններով։ Adme.ru-ն ներկայացրել է, թե ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր դարչինով մեղր ուտեք։
1. Խոչընդոտում է ծերացմանը։ Մեղրը և դարչինը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման ընթացքը։ Հետաքրքիր է, որ հետազոտությունններից մեկի ընթացքում պարզվել է, որ հակաօքսիդանտների քանակով դարչինը 26 համեմունքների շարքում առաջինն է։ Այն ետևում է թողել նույնիսկ սխտորն ու օրեգանոն։
2. Լավացնում է սրտի աշխատանքը։ Այս երկու բաղադրիչներն օգնում են սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման հարցում, որոնք աշխարհում մահացության ամենատարածված պատճառն են։ Մեղրը լավացնում է արյան հոսքը դեպի սիրտ, ինչի արդյունքում անոթները լայնանում են։ Հակաօքսիդանտները, որոնք պարունակում է մեղրը, օգնում են կանխարգելել թրոմբների առաջացումը։Դարչինն իր հերթին՝ նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
3. Պայքարում է բակտերիալ վարակների դեմ։ Թե մեղրը, թե դարչինը հակաբակտերիալ հատկություններ ունեն։ Դրանց խառնուրդը կարելի է օգտագործել ոչ միայն մրսածության, այլև վարակիչ հիվանդությունների դեպքում։ Մեղրը բնական հակաբիոտիկ է։ Դեռ վաղ ժամանակներում այն օգտագործվել է վերքերն ախտահանելու նպատակով։ Դարչինը հակաբակտերիալ, հակաբորբոքային և հակասնկային հատկություններ ունի։
4. Օգնում է նիհարել։ Եթե արդեն շտկել եք սննդակարգը և զբաղվում եք սպորտով, մեղրն ու դարչինը կարող են օգնել առավել արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Եթե ցանկանում եք նիհարել, գերադասելի է շաքարն ու կոնֆետները փոխարինել մեղրով։ Դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, մեծացնում ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Այդպիսով այն արագացնում է նյութափոխանակությունը, գլյուկոզան վերածվում է ոչ թե ճարպի, այլ էներգիայի։
5. Իջեցնում է արյան մեջ շաքարի քանակը։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ։ Մեղրը կարող է նվազեցնել գլյուկոզայի մակարդակը։ Դարչինը ևս հայտնի է նման ունակություններով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը